«Ասում են, թե այստեղ մարդիկ անհավատ են, ես չեմ ընդունում դա». Բագրատ Սրբազանը` Բերդի մասին
Երկար բացակայությունից հետո Տավուշի մարզի Բերդ քաղաքը եկեղեցի կունենա: Արդեն այս ամսվա վերջին նախատեսվում է եկեղեցու օծումը: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր այց կատարած ուխտավորները, Բագրատ եպիսկոպպոս Գալստանյանի գլխավորությամբ, այցելեցին կառուցվող եկեղեցի և աղոթք հնչեցրին:
«Ենթադրաբար ասում են, թե այստեղ մարդիկ անհավատ են, ես չեմ ընդունում դա: Մենք այս այցելություն ժամանակ տեսանք մարդկանց բարությունը, ջերմությունը: Իսկ այդ դեպքում մարդիկ չեն կարող լինել անհավատ: Մենք պարզապես հոգևոր խնամքից այս ժողովրդին երկար տարիներ զրկել ենք: Պատճառները տարբեր են, բայց այդ հոգևոր կյանքի բացակայության պատճառով էր, որ տարբեր հոսանքներ են ներթափանցել այս տարածաշրջան»,- եկեղեցում ասաց Բագրատ Սրբազանը:
Նա նկատեց, որ վիրուսը հիվանդ տեղ է փնտրում, որ մտնի և փչացնի ամբողջ մարմինը:
«Այստեղ եկեղեցի դնելու պահանջ կար, և սա մեր հավատքի դրսևորման կերպն է»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները