«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը մեկնարկելու է մայիսի 7-ին
Մայիսի 7-ից հունիսի 3-ը Երևանում անցկացվելու է «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը: Այս մասին տեղեկացնում են փառատոնի մամուլի ծառայությունից:
Փառատոնի հանդիսավոր բացման արարողության ժամանակ հնչելու է Հենդելի, Վիվալդիի, Մոցարտի, Ռոսինիի ստեղծագործությունները: Համերգային ծրագիրը կներկայացնի Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), դիրիժոր՝ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Մենակատարն է լինելու մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը (Շվեյցարիա):
Փառատոնն անցկացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: