Ոչ մի նորություն. Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
«Դեռ ոչ մի նորություն չունենք»,-Panorama.am-ին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով Վայքի շրջանում անհետացած զինծառայողի մասին հարցին:
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Վայոց Ձորի մարզի զորամասից անհետացած ավագ լեյտենանտ Մերուժան Աշոտի Հարությունյանին գետում են տեսել, ասաց. «Եթե հստակ ինչ-որ բան լիներ, ապա դա արդեն նորություն կլիներ»:
Հիշեցնենք, որոնողափրկարարական լայնամասշտաբ աշխատանքներն արդեն երկրորդ օրն են շարունակվում:
Նախորդիվ`
Վայքի շրջանում զինծառայող է անհետացել