Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը կքննարկի ԼՂ անկախության ճանաչման օրինագիծ
Մայիս 5-ին Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը կքննարկի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման` AJR 32 օրինագիծը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական կայքը:
Սա առաջին անգամն է, որ Կալիֆորնիայի նահանգը պաշտոնական դիրքորոշում է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության վերաբերյալ: Բանաձևը նաև կոչ է անում Միցյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախության կայացմանը:
Հայ դատը կոչ է անում Կալիֆորնիայում բնակվող հայերին հորդորել իրենց շրջանները ներկայացնող կոնգրեսականներին կողմ քվեարկել օրինագծի ընդունմանը:
Նշենք, որ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն օրինագիծ էր ներկայացրել, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան