Ճարտարապետն Աճառյանի անվան դպրոցի նախկին շենքի քանդման մասին. «Շատ թափթփված ազգ ենք»
Ճոպանուղու հարևանությամբ գտնվող Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի նախկին շենքից պահպանված միակ բանը՝ ֆասադը, շինարարների թափթփված աշխատանքի հետևանքով փլվել է: Շինությունն անհատույց օգտագործման իրավունքով ՀԱՊԿ ակադեմիային է հատկացված, որն էլ իր վրա վերցրել էր այն պահպանելու պարտավորությունը:
Ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանի խոսքով, նախ պետք է ամրացնեին, ձեռք առնեին անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի նման վիճակից խուսափեին:
«Դա պետք է պահպանվեր: Հիմա էլ պիտի պահպանվի, անկախ նրանից փլվել է, թե ոչ: Այդ պարտավորությունը պատվիրատուն իր վրա վերցրել է: Շատ թափթփված ազգ ենք, չենք կարողանում նորմալ աշխատանք անել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է վերակագնել, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է»:
Նշենք, որ հուշարձանը քանդվել էր ապրիլի 30-ի գիշերը: Բանվորները պնդում են, որ ֆասադն ինքն իրեն է փլվել:
Շենքը դպրոցից օտարելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2013-ի օգոստոսին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան