«Թանգարանների գիշեր-2014»-ը` մայիսի 17-ին
Մայիսի 17-ին Հայաստանը 10-րդ անգամ կմիանա Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) հովանու ներքո կազմակերպվող Թանգարանների գիշեր ամենամյա միջազգային միջոցառմանը։ Ամեն տարի այն կազմակերպվում է թանգարանների միջազգային օրվա՝ մայիսի 18-ին նախորդող շաբաթ օրը։
Թանգարանների գիշերվա այս տարվա խորագիրն է՝ «Թանգարանային հավաքածուների միջոցով են ստեղծվում կապերը»:
Հայաստանի ազգային պատկերասրահից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ օրվա առիթով նախապատրաստել են հետևյալ ծրագիրը՝ մշտական ցուցադրության դիտում, Ժան Կազանջյանի անհատական ցուցահանդես, Ռոբերտ Սահակյանցի «Գարուն ա» խորագրով ցուցահանդես, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան), Մայթ Աթոռ սբ. Էջմիածնի Գևորգյան ճեմարանի երգչախմբի համերգները:
Ի դեպ, նշենք, որ Հայաստանում համաեվրոպական տոնի նկատմամբ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը. եթե 2005 թվականին «Թանգարանների գիշեր» ծրագրին մասնակցում էր հայաստանյան 9-ը թանգարան, ապա 2013-ին միջոցառմանը մասնակցել է 88 թանգարան, ավելանում են նաև այցելուների թիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները