Օդեսայում եռօրյա սուգ է հայտարարվել
Օդեսայում եռօրյա սուգ է հայտարարված՝ կապված նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այսօր, մայիսի 4-ին և 5-ին Օդեսայում իջեցված են լինելու Ուկրաինայի պետական դրոշը: Այս մասին հայտարարել է Օդեսայի քաղաքային խորհուրդը, գրում է ՌԲԿ-ն:
Նշենք, որ նախօրեին Օդեսայում դաշնայնացման կողմնակիցների և ուկրաինացի զինվորականների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել: Երեկ տեղական ժամանակով ժամը 22:00-ին Օդեսայի բժշկական հաստատություններ էին դիմել 174 մարդ, որոնցից 25-ի վիճակը ծանր է եղել: