Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է
Ինչպես և ամբողջ աշխարհում Հայաստանում ևս այսօր նշում են Մամուլի ազատության համաշխարհային օրը, որը սահմանվել է 1993թ-ին ՄԱԿ-ի կողմից: Արդեն 21 տարի է յուրաքանչյուր մայիսի 3 նշվում է որպես ազատ մամուլի պաշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր:
Panorama.am-ը արդեն տեղեկացրել է, որ ամերիկյան ոչ կառավարական Freedom House կազմակերպությունը երկու օր առաջ հրապարակել է «Մամուլի ազատություն-2014» զեկույցը, որտեղ ներկայացված վարկանիշային աղյուսակում Հայաստանը դասակարգված է «ոչ ազատ» կատեգորիայում: Այս տարվա զեկույցում ստացած 62 միավորը մեկ կետով հետընթաց է գրանցել նախորդ տարվա ցուցանիշից, ինչը, սակայն, Freedom House-ի վարկածով մամուլի ազատության աստիճանի վրա չի ազդել:
Նախորդիվ`
Freedom House-ը Հայաստանում չնչին փոփոխություն է գրանցել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները