ՀՊԵՆ-ը ներկայացնելու է Սերգեյ Ռախմանինովի երաժշտությունը
Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) մայիսի 5-ին հանդիսատեսին կներկայացնի դասական երաժշտություն: Այս մասին տեղեկացնում են նվագախմբի մամուլի ծառայությունից:
Նվագախումբն իր հանդիսատեսին կներկայացնի Սերգեյ Ռախմանինովի երաժշտությունը՝ «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը և «Սիմֆոնիկ պարեր» ստեղծագործությունը:
Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում