80 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Տատյանա Սամոյլովան
Մայիսի 5-ին գիշերը 80 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Տատյանա Սամոյլովան, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի դերասանների միությանը: Նախօրեին, մայիսի 4-ին, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահ Սերգեյ Լազարուկը տեղեկացրել է, որ դրեասանուհին իր ծննդյան օրը՝ մայիսի 4-ին հոսպիտալացվել էր սրտի իշեմիկ նոպայի հետ կապված խնդրով:
Տատյան Սամոյլովան ծնվել է 1934 թվականի մայիսի 4-ին, Լենինգրադում: Դպրոցական հասակում զբաղվել է բալետով, 1956-ին Սամոյլովան ավարտել է Շուկինի անվան թատերական ուսումնարանը և ռեժիսոր Միխայիլ Կալատոզովի կողմից անմիջապես հրավիրվել խաղալու «Կռունկները թռչում են» ֆիլմում: Հենց այդ ֆիլմն էլ նրան հռչակ է բերում: 1958-ին Սամոյլովայի մասնակցությամբ այդ ֆիլմը արժանացել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղը» մրցանակի, իսկ ինքը՝ Սամոյլովան ստացել է ժյուրիի «Նարնջի ծառը» մրցանակը, որպես «ամենահամեստ ու հիասքանչ դերասանուհի»:
Սամոյլովան նաև խաղացել է Աննա Կարենինա ֆիլմի գլխավոր դերում:
.
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում