Իրանի նախագահի առաջին տեղակալը շնորհավորել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
«Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին շնորհավորել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին»,-այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն իր շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստանի իշխանությունների համատեղ ջանքերով երկու երկրների բարիդրացիական հարաբերություններն առավել կընդլայնվեն բոլոր ուղղություններով:
Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնական այցով Թեհրան էր մեկնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը առանձին հանդիպումներ էր ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Նալբանդյանը Հասան Ռոհանիին էր հանձնել Նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը:
Նախորդող հրապարակումներ՝
ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանը շնորհակալ է Հայաստանին միջազգային կառույցներում ցուցաբերած աջակցության համար
Ռոհանի. Հայաստանում ներդրումներ կատարելու համար Իրանը պատրաստ է խրախուսել իրանցի ներդրողներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում