Ադրբեջանական կողմը հայ գերուն վերադարձրել է
Այսօր Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանի շփան գծի վրա քաղաքացիական անձ է վերադարձվել հայկական կողմին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը: Նա նաև ասաց,որ ամեն ինչ անցել է սահուն, միջադեպեր չեն գրանցվել:
Ավելի վաղ ադրբեջանական կայքերը գրել էին այդ մասին՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վարչության պետհանձնաժողովը այսօր առավոտյան հայկական կողմին են հանձնել 1956 թ. ծնված Վագիֆ Ռուբենի Մաելյանին, ով 2014-ի ապրիլի 20-ին հատել էր շփման գիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում