Մարտին Սարգսյանը՝ Կադաստրի կոմիտեի նախագա՞հ
Երվանդ Զախարյանին էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակելուց հետո, որոշ լուրերով, նրա տեղը՝ Կադաստրի կոմիտեի նախագահ կնշանակվի ՀՀԿ-ական պատգամավոր, Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանը, ով նաև Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարն է։
«Հաջորդը ցուցակում Նարինե Միրզոյանն է, ով ինքնաբացարկի դիմում է գրել։ Թվում էր՝ խորհրդարան են տանելու ՀՀԿ հին գվարդիական Վազգեն Կարախանյանին, սակայն ՀՀԿ ղեկավարությունը մտադիր է տանել ՀՀԿ ցուցակի 118-րդ տեղում հանգրվանած Կարեն Բեքարյանին՝ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահին»,-գրել է «Հրապարակ»-ը: