Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչությունում խիստ բացասաբար է ընդունվել Ֆիննախի ու ՊԵԿ-ի միավորումը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչություններում խիստ բացասական են ընդունել ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի միավորումը։
«Իրենց բացասական վերաբերմունքը այդ կառույցների ներկայացուցիչները պատրաստվում են հայտնել առաջիկայում՝ որևէ առիթով Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։ Նշված կառույցների ներկայացուցիչները մտահոգված են նրանով, որ այդ միավորման արդյունքում վերանում են բյուջեի պլանավորման, հավաքագրման և ծախսման գործառույթներում եղած հակակշիռները, ինչը շեշտակի նվազեցնում է պետական կառավարման արդյունավետությունը»,-մեկնաբանել է թերթը։