ԶԼՄ-ների անդրադարձը «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի ելույթին
«Metro» պարբերականը գրում է. «Հայաստան, Շվեդիա, Բելգիա: Երգեր, որոնք պետք է դիտել Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչում»:
«Այսօր ելույթով հանդես կգան 16 երկրներ, որոնցից 10-ը կընտրվի շաբաթ գիշերը կայանալիք վերջնական փուլին ելույթ ունենալու համար: Եվ ահա մի քանի թեկնածուներ, որոնց վրա կարելի է հույս դնել. դրանցից մեկը Հայաստանը ներկայացնող Արամ MP3՝ «Not Alone» երգն է: Խռպոտ ձայնով հայ շանսոնիեն ոչ միայն «կպայթեցնի» ողջ հաստատությունը երեքշաբթի գիշերը, այլ նաև հաղթող լինելու հավանական թեկնածու է: Արդյո՞ք նա կանցնի եզրափակիչ. միանշանակ»,-գրում է պարբերականը:
Պարբերականը նաև նշում է, որ եզրափակիչ են անցնելու Շվեդիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Հունգարիայի ներկայացուցիչները:
«Կոմսոմոլսկայա պրավդա» -ն անդրադարձել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի ամենավառ հագուստներ ունեցող մասնակիցներին:
Այստեղ նաև ներառվել է Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը, ում մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն գրել է. «Հայաստանի երգիչ Արամ MP3-ի, ում բուքմեյքերներն այս տարվա «Եվրատեսիլ»-ի առաջատարն է համարում, հայտնվել է կարմիր գորգին իտալական մաֆիոզիի ոճային տեսքով` կանաչ գուլպաներով, մանուշակագույն փողկապով, սև ակնոցով:
Ալբանիայի մասնակիցը, ոգեշնչվելով ջրահարսի կերպարով, գորգին հայտնվել է կիսաթափանցիկ կանաչավուն զգեստով:
Ամենաբաց հագուստների պայքարում Կարմիր գորգի վրա, հաղթող կարելի է համարել Իռլանդիան ներկայացնող երգչուհուն:
Բոլորին ցնցել է Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրսը` կնոջ հագուստով, ով մորուքավոր տրանսվիստիտ է:
Ոչ պակաս սկանդլային տեսքով են Կարմիր գորգի վրա հայտնվել Իսլանդիայի ներկայացուցիչները` հետերոսեքսուալ տղամարդկանց կերպարով:
Իսկ Ուկրաինան ներկայացնող Մարիա Երեմչուկը եղել է ամենագեղեցիկներից մեկը: 21-ամյա երգչուհին մրցույթի բացմանը ներկայացել է սև խիստ շորով, որի վրա եղել է դեղնակապտավուն ժապավեն: Մարիան իր զգեստով փորձել է ցույց տալ, որ սգում է Օդեսայում տեղի ունեցող իրադարձությունների համար»:
Նշենք, որ Արամ MP3-ին իր Twitter-ի էջում գրել է. «Հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին, հատկապես Սերգեյ Չետկովիչին (Չեռնոգորիայի մասնակից): Մեծ երեկոն կսկսվի ընդամենը մի քանի ժամ անց»:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվող «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր երեկոյան:
Մրցույթի հայաստանյան մասնակից Արամ MP3-ը ելույթ կունենա այսօր՝ 1-ին համարի ներքո: Նա ներկայանալու է «Not Alone» երգով:
Նախորդիվ`
Արամ MP3-ին հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները