Թուրքիայում առաջին անգամ թարգմանվելու և հրատարակվելու են Սայաթ-Նովայի ստեղծագործությունները
Թուրքիայի Մշակույթի նախարարությունը որոշել է մեծանուն հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների երկլեզու (հայերեն, թուրքերեն) ժողովածու հրատարակել:
Թուրքական «Սոնդաքիքա» կայքի հավաստմամբ` առաջին անգամ է, որ Թուրքիայում պետական հովանավորությամբ հայալեզու ստեղծագործություն է հրատարակվում: Տեղեկությունների համաձայն` արդեն կա պայմանավորվածություն հայ թարգմանիչների հետ: Ժողովածուի նախապատրաստական աշխատանքները կավարտվեն ու գիրքը լույս կտեսնի այս տարվա հունիս ամսին:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ նախաձեռնությունը թուրքական մամուլը ներկայացնում է որպես վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձից հետո Անկարայի կատարած հաջորդ քայլը` ընդառաջ հայերին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում