Անհետացած զինծառայողի մասին դեռ ոչ մի նորություն չկա
Վայքի շրջանում անհետացած ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանին դեռ չեն գտել: Որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Մերուժան Հարությունյանն անհետացել է դեռ մայիսի 1-ից:
Նա նշեց, որ ավագ լեյտենանտի անհետացման հետ կապված ոչ մի վարկած դեռևս չի հաստատվել, փնտրում են այն վայրերում, որտեղ նա ծառայել է, երևացել է վերջին անգամ:
Նախորդիվ՝
Վայքում անհետացած զինծառայողին դեռ չեն գտել
Ոչ մի նորություն. Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են