Ասթմայի համաշխարհային օրվա առթիվ անվճար կոնսուլտացիաների միամսյակ է անցկացվում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի առաջին երեքշաբթին նշում է որպես ասթմայի համաշխարհային օր:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը տեղեկացրեց, որ ռիսկային գոտում գտնվող երեխաների համար անվճար կոնսուլտացիաների միամսյակ են անցկացնում:
«Այն ծնողները, որոնք այս կամ այն կասկածն ունեն երեխայի շնչառության հետ կապված, կարող են հետազոտություն անցնել»,- ասաց նա:
Նրա բնորոշմամբ, շնչառական հիվանդությունները բոլոր հիվանդությունների մեջ 74 տոկոս են կազմում, իսկ այդ հիվանդների համար գարունն ամենածանր շրջանն է տարվա մեջ:
Առաջին տեղում թոքերի հիվանդությունն է, որը հետագայում խնդիր է դառնում է մինչև կյանքի վերջ: Լայն տարածում ունի բրոնխիալ ասթման, որն առաջանում է այս կամ այն գրգռիչի ազդեցությունից:
Անդրանիկ Ոսկանյանը նաև հավելեց, որ ընտանիքում, որտեղ ծխախոտ օգտագործող չկա, երեխաների 10-12 տոկոսն ունենում է ասթմա, պատճառն այլ հարուցիչներն են: Ընտանիքներում, որտեղ կա մեկ ծխող, 24 տոկոս է երեխայի բրոնխիալ ասթմա ունենալու հավանակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա