Քաղաքական 18:08 07/05/2014

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և մի շարք միջազգային կազմակերպություններ դատապարտել են «NIDA» շարժման ադրբեջանցի ակտիվիստների ձերբակալությո

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ Հելսինկյան Կոմիտեն, Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարը, «Amnesty International», «Human Rights Watch» և «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են «NIDA» շարժման ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունը` հատկապես հաշվի առնելով, որ Ադբեջանը առաջիկայում ստանձնելու է Եվորպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:

«Մարդու իրավունքները Ադրբեջանում շարունակում են մնալ ծայրահեղ ծանր վիճակում այն դեպքում, երբ երկիրը մայիսի 14-ին պատրաստվում է ստանձնել Եվորպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա նախագահությունը»,-, ասվում է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

Կազմակերպության կայքում տեղ գտած հայտարարությունում նշվում է, որ Բաքվի դատարանը «NIDA» շարժման 8 երիտասարդ ակտիվիստների դատապարտել է 6-ից 8 տարի ազատազրկման թմրանյութերի, պայթուցիկ նյութերի պահպանման և քաղաքացիական անկարգություններ կազմակերպելու կեղծ մեղադրանքներով:

«Այս դատավճիռը ոտնձգություն է մարդու իրավունքների նկատմամբ և հիշեցում, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է հարգել մարդու հիմնարար ազատությունները»,- ասել է «Amnesty International»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը:

Ըստ Կրիվոշեևի`Ադրբեջանը` իր իսկ սահմանադրության համաձայն և որպես Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավորվում է հարգել և պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները: Սակայն գործնականում Ադրբեջանը մարդու իրավունքների ոլորտում մերժում է իր ազգային և միջազգային պարտավորությունները:

Հայտարարությունում նշվում է, որ ներկայումս Ադրբեջանում առնվազն 19 «խղճի դատապարտյալներ» գտնվում է ճաղերի հետևում միայն այն պատճառով, որ խաղաղ կերպով իրենց տեսակետն են հայտնել: Նրանց թվում են «NIDA» երտասարդական շարժման ակտիվիստները, քաղաքական գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և բլոգերներ:

«Մենք միշտ մտահոգվել ենք Ադրբեջանում խղճի դատապարտյալների առկայությամբ և կոչ ենք արել նրանց անմիջապես և անվերապահորեն ազատ արձակել: Այնուամենայնիվ, մտահոգիչ է, որ խաղաղ կերպով ազատ արտահայտվելու իրավունքի իրացման պատճառով բանտարկայլների թիվը միայն աճում է»,- նշել է Կրիվոշեևը:

«Amnesty International»-ը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է սկսեն հարգել հավաքների, միավորումներ կազմելու և խոսքի ազատությունը, այդ թվում պետք է անմիջապես և անվերապոհորեն ազատ արձակեն այն աձանց, ովքեր կալանքի տակ են իրենց իրավունքները իրացնելու պատճառով:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, գլխավոր քարտուղարը և նախարարների կոմիտեն պետք է ավելի խստորեն պահանջեն Բաքվից վերջ տալ այս քաղաքականությանը:

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ , «ցավոք, այլևս նորություն չէ, որ Ադրբեջանում ակտիվիստներին դատապարտել են երկար տարիների ազատազրկման: Սակայն, երբ դա լինում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Բաքու ժամանելուց երկու օր առաջ և Ադրբեջանի պաշտոնապես նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելուց ինը օր առաջ, յուրաքանչյուրը պետք է մի պահ նստի և մտածի, թե ինչպես է արդարադատությունը Ադրբեջանում ևս մեկ անգամ հարվածի ենթարկվում»:

Հայտարարությունում նշվում է, որ այդ ակտիվիստների ձերբակալությունը քննադատ ձայների ճնշման լայնածավալ ծրագրի միայն մի մասն է, ինչն Ադրբեջանի իշխանությունները իրականացնում են վերջին երկու տարիների ընթացքում: Միայն անցյալ տարի նրանք կասկածելի մեղադրանքներով ձերբակալել են տասնյակ քաղաքական ակտիվիստների և բլոգերների:

«HRW» նշում է, որ, երբ Եվորպայի խորհրդի գլխավոր քարտուղարը գնա Բաքու, նա պետք է համոզի Ադրբեջանի կառավարությանը, որ համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը սկսի հարգել հետևյալ կառույցի չափանիշները և երկրում ապահովի ազատությունը:

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Դևիդ Քրամերը հայտարարել է, որ  Ադրբեջանի դատարանի`8 երիտասարդներին ազատազրկելու որոշումը, ովքեր պայքարել են կոռուպցիայի և անօրինությունների դեմ, ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների ավտորիտար բնույթը և երկրի դատական համակագում իշխող կոռուպցիան:

Ըստ Քրամերի`ժողովրդավար երկրները պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին մարդու իրավունքների ոլորտում գրանցած խախտումների համար, ինչ էլ ավել լուրջ խնդիր է, քանի որ Ադրբեջանը պատրաստվում է ստանձնել Եվրոպայի խորհրդի նախարարների կոիտեի նախագահությունը:

Ադրբեջանում «NIDA» շարժման 8 ակտիվիսների ձերբակալության և հայտնի լրագրողների և իրավապաշտպանների կալանավորման հետ կապված ԱՄՆ Հելսինկյան կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հարգել օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ոլորտում իր ստանձնած պարտավորությունները: Հայտարարությունը տեղ է գտել կոմիտեի կայքում:

«Այդ երիտասարդների դեմ իրավական ընթացակարգը անհանգստացնում է ոչ միայն հիմքեր չունենալու, այլև այն պատճառով, որ կան ճշմարտանման փաստարկներ, որ ձերբակալությունները և դրանց հետևող մեղադրանքները ունեն քաղաքական դրդապատճառներ և նպատակաուղղված են ճնշել կառավարությանը ուղղված քննադատությունը»,- ասել է Հելսինկյան կոմիտեի նախագահ, սենատոր Բեն Կարդինը: Նա կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերանայել ձերբակալվածների գործերը և համոզվել, որ օրենքի և արդարության գերակայությունը ապահովված է եղել:

Իր հերթին, ԱՄՆ Հելսինկայն կոմիտեի համանախագահ Քրիս Սմիթը կոչ է արել Ադրեջանի կառավարությանը վերանայել 8 ակտիվիստների գործերը և ապահովել օրենքի գերակայությունը: Նա նաև իր մտահոգությունն է հայտնել լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության հետ կապված, ով մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ, ինչպես նաև իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու ձերբակալմամբ:

Դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, նշելով, որ այն խորապես հիասթափված է կասկածելի մեղադրանքներով 8 երիտասարդ ակտիվիսների երկար տարիներով ազատազրկելու որոշմամբ: «Մենք բազմաթիվ անգամ խրախուսել ենք Ադրեջանի իշխանություններին ապահովել արդար դատավարություն և հարգել օրինական գործընթացը: Թեև մենք ողջունել ենք Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը մեզ և այլ արևմտյան դեսպանատներին թույլ տալ հետևել դատական գործընթացներին, մենք ականատես ենք եղել բազմաթիվ խախտումների, այդ թվում վկայություններում անհամապատասխանության առկայությանը»,- ասվում է դեսպանատան կայքում տեղ գտած հայտարարության մեջ:

Դեսպանատունը կրկին կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը ի կատար ածել մարդու իրավունքների ոլորտում իր ստանձնած պարտավորությունները, հատկապես հաշվի առնելով, որ Ադբեջանը առաջիկայում ստանձնելու է Եվորպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը իր հայտարարության մեջ, որը տեղ է գտել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքում, նշում է, որ խորապես մտահոգված է երիտասարդ ակտիվիսիտների դատավճռով:

«Մենք մանրակրկիտ մոնիթորինգի ենք ենթարկել ամբողջ դատավարության գործընթացը: ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել «NIDA» երիտասարդական շարժման ակտիվիսնտերի ձերբակալությամբ իր 2013թ.-ին Բաքու այցելության ժամանակ»,- նշել է Լիդինգթոնը:

Ըստ նրա` Մեծ Բրիտանիան շարունակելու է իր մտահոգությունը հայտնել Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների և կալաանքների աճող միտումով:

Նշենք, որ «NIDA» շարժման երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են Բաքվում մարտի 10-ին մասայական անկարգությունների կազմակերպման մեջ: Նրանք նաև մեղադրվում են ապօրինի զենքի, թմրանյութերի պահպանման և խուլիգանության մեջ: «

Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը բոլոր մեղադրյալներին անվանել է «խղճի դատապարտյալներ»: Մայիսի 6-ին ամբաստանյալները դատապարտվել են 6-8 տարի ազատազրկման:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}