Չինաստանում թռչնի գրիպի նոր տեսակից մահվան դեպք է գրանցվել
Չինաստանում թռչնի գրիպի նոր տեսակից` H5N6-ից մահվան դեպքն է արձանագրվել: Ավելի վաղ այս գրիպից միայն թռչուններն էին սատկում: Այս մասին գրում է «Ուտրո.ռու»-ն:
Նանչուն քաղաքի 40-ամյա տղամարդու մահվան պատճառը պարզվել է լաբորատոր հետազոտության արդյունքում, նշվում է, որ նա շփում է ունեցել ընտանի թռչունների հետ:
Աղբյուրից տեղեկանում ենք, որ հունվարից մինչ օրս Չինաստանում գրանցվել է H7N9 վիրուսով 250 մարդու վարակման դեպք, որից 96-ն ավարտվել է մահով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա