Արամ MP3-ին «Եվրատեսիլ 2014»-ի եզրափակչում է
Հայաստանը «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում ներկայացնող Արամ MP3-ին անցավ եզրափակիչ փուլ:
Առաջին կիսաեզրափակչին մասնակցող 16 երկրներից 10-ն ընտրվեցին ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ՝ անցնելով եզրափակիչ:
Հիշեցնենք, որ այսօր ելույթ ունեցան նաև Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Մարինոյի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի և Հունգարիայի ներկայացուցիչները:
Եզրափակիչ անցան նաև Մոնտենեգրոյի, Հունգարիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ուկրաինայի, Շվեդիայի, Հոլանդիայի, Իսլանդիայի ներկայացուցիչները:
Երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 8-ին, եզրափակիչ անցնելու է ևս 10 երկրի ներկայացուցիչ: Իսկ Մեծ հնգյակի երկրները՝ Անգլիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և նախորդ տարվա հաղթող Դանիայի ներկայացուցիչները ելույթ են ունենալու միայն եզրափակչում:
Եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 10-ին:
Մրցույթին մասնակցում է 37 երկրի ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ Արամը մրցույթում ներկայացրեց «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է Արամ MP3-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները