Փնտրվում է ԱԱԽ քարտուղար
«Իշխանական կուլիսներում կադրային սովը շարունակվում է: Իշխանությունները որևէ կերպ չեն կողմնորոշվում, թե ինչ է լինելու ԱԱԽ ճակատագիրը Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո։ Հիշեցնենք, որ Արկադի Ղուկասյանը հրաժարվել է զբաղեցնել այդ պաշտոնը. նա պատրաստվում է ԼՂ-ում նախագահ դառնալ։
«Իմաստ չեմ տեսնում ԱԱԽ գնալ»,- ասել է նա մի նեղ միջավայրում։
Քննարկվում է Հրայր Թովմասյանի նշանակման հնարավորությունը, սակայն առավել քաջատեղյակները պնդում են, որ դա անհնար է, և չի բացառվում, որ ԱԱԽ-ն վերադառնա իր նախկին կարգավիճակին ու դառնա ՀՀ նախագահի աշխատակազմին «կից» կառույց»,-գրել է «Հրապարակ»-ը: