Հայաստանում բոլոր կազմակերպությունները գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը անդրադարձել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի` հայաստանյան հասարակական կազմակերպությունների մասին հայտարարությանը:
«Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում։ Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում և գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում», -հայտարարել է Տիգրան Բալայանը` պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը, որ Հայաստանում ինչ-որ հասարակական կազմակերպություններ ցանկանում են սեպ խրել ռուս - հայկական հարաբերություններում: