Հ.Նաղդալյան. Է.Շարմազանովի հայտարարությունը նախևառաջ վերաբերում է ՀՀԿ քաղաքական դերակատարությանը՝ երեկ, այսօր և վաղը

«Բոլորովին չեմ կիսում Է.Շարմազանովի հայտարարության առիթով հնչեցված այն բազմաթիվ էպիտետները, սթրեսի մեջ ընկած մարդկանց էմոցիաները, այլ ընդամենը կոչ եմ անում ճիշտ հասկանալ և ըմբռնել հայտարարության միտքը, ռեալ նայել կյանքին, ոչ թե հայտարարության բառերն ու բառակապակցությունները այս կամ այն ձևով տեղադրելով՝ ըստ նպատակահարմարության մեկնաբանել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Վերջինս նշեց, որ պետք է ընդամենը նայել շուրջը և տեսնել ՀՀԿ-ի ռեալ դերակատարությունը երկրի կյանքում, իսկ Է.Շարմազանովի հայտարարությունը իր բովանդակությամբ, նախևառաջ, վերաբերում էր ՀՀԿ քաղաքական դերակատարությանը՝ երեկ, այսօր և վաղը:

«Հանրապետականը, լինելով երկրի ամենամասայական կուսակցությունը, ամենամարտունակ քաղաքական թիմը հսկայական փորձառություն ձեռք բերեց այս տարիների ընթացքում, թիմ, որն աշխատեց և աշխատում է բոլոր ոլորտներում` և՛ գործադիրում, և՛ օրենսդիրում, և՛ ՏԻՄ-երում, թիմ, որն այսօր միակն է՝ ներկայացված շրջաններում, գյուղերում ու քաղաքներում, որտեղ ռեալ մարդիկ են ներգրավված, ահա այդ դերակատարության և այդ մարդկանց և նրանց աշխատանքների մասին է խոսքը: «Մելիք Ադամյանը» նշվում է որպես ուղղակի այդ մարդկանց գործունեությունը կոորդինացնող կենտրոն, ոչ թե վայր, որտեղից թույլտվություններ կամ այսպես ասած՝ «ադաբրյամս» են ստանում: Միանշանակ է մեկ բան՝ կուսակցությունը, որն այդպիսի ներուժ ունի, այդպիսի փորձառություն և նման դերակատարություն, անկախ նրանից, թե վաղն ով կլինի իշխանություն, ով ընդդիմություն, իր այդ քաղաքական դերակատարությունը պահելու է որպես ամենաէականը երկրում»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Հ.Նաղդալյանը «ժողովրդավարության մասին հուզված-մտահոգ խոսացողներին» հիշեցնում է, որ ՀՀԿ-ն անցյալ տարիների ընթացքում ժողովրդավարության տարածման և զարգացման համար ամենամեծ ներդրում ունեցած կուսակցությունն է, և դա ապացուցված է ոչ թե խոսքով, այլ ռեալ գործերով. «Այդ առնչությամբ հիշեցնեմ՝ նույնիսկ ունենալով ամենաէական մեծամասնությունը, մենք կողմնակից ենք եղել քաղաքական դաշտում քաղաքական կուսակցությունների դերակատարության բարձրացմանն ու ընդլայնմանը, կոալիցիոն կամ համաձայնության գաղափարների ոգով կառավարմանը և ռեալ համագործակցության առաջարկներ ենք արել և իրացրել: Նույնիսկ այն ժամանակ, երբ կոալիցիաների բացարձակ անհրաժեշտությունը չունեինք, քանզի բավարար էր կուսակցության ամրության պաշարն ու ներուժը, ինքներս գնացել ենք կոալիցիաներ ստեղծելու ճանապարհով՝ նրանցում մեծ տեղ տալով կուսակցությունների, որոնք թեկուզ փոքր դերակատարություն ունեին, բայց իրենց գաղափարների մեջ ռացիոնալ մասնիկ ու ներդաշնակություն էինք տեսնում մեր սկզբունքներին: Նրանց ընդունելի էինք համարում և դաշտում գործելու տեղ տալիս, գործելու նիշա ստեղծում, որ իրենք նույնպես կարողանան արտահայտվեն և կայանան: Քաղաքական կուսակցությունների դերակատարության բարձրացման իմաստով որևէ կուսակցություն այնքան բան չի արել, որքան ՀՀԿ-ն, մանավանդ հաշվի առնելով, որ լիիրավ կարող էր բացարձակապես միայնակ, մոնոպոլ պայմաններում կառավարել և գործել, բայց գիտակցումը, որ քաղաքական ուժերի մասնակցությունն ու դերակատարությունն է կարևոր, մեզ դրդել է այդ քայլերին»:

Մեր զրուցակիցն ավելացրեց` այսօր այս ամենը չգիտակցել կամ անտեսել պարզապես կեղծ դիրքավորում է, կեղծ աղմուկ է, արհեստական պոզա, որը չի բխում ոչ Էդուարդ Շարմազանովի հայտարարության ոգուց, ոչ էլ Հանրապետականի երկարամյա գործունեությունից:

Ժողովրդավարության հենց այս կոնտեքստում է նա դիտարկում նաև Սահմանադրական բարեփոխումների առիթով՝ ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախագահի և վարչապետի պաշտոնում այլևս չառաջադրվելու մասին հնչեցրած հայտարարությունը:

«Կարծում եմ այդ հայտարարությունը իրականում շատ բարձր և էական արժեք ունի, որը կայանում է առաջինը նրանում, որ ՀՀ նախագահը հստակ և պարզորոշ, ընդ որում՝ գալիք ընտրություններից երեք տարի առաջ, բարձրաձայնում է հետագա պլանների շուրջ իր սկզբունքների մասին՝ ազնվորեն, բացարձակ ժողովրդավարական դիրքերից: Նախագահը հստակորեն հայտարարում է, որ որևէ մանիպուլյացիայի, որևէ փոփոխության, իր անձը այս կամ այն ճանապարհներով նորից առաջ բերելու տարբերակին գնացող չէ: Այդ հայտարարության երկրորդ արժեքավոր կողմն այն է, որ Հայաստանի նման երկրում, որտեղ ժողովրդավարությունը կայացնելու համար դեռևս ճանապարհ ունի անցնելու, որտեղ բազմաթիվ անգամներ քննարկվում են երեք նախագահների, անցյալի և ներկայի, առաջնորդների հետագա դերակատարության խնդիրները, շատ կարևոր է, որ գործող նախագահը պլանկան այսքան բարձր է դնում և սա այնպիսի պլանկա է, որից ներքև իջնել, նահանջել հնարավոր չէ: Եվ այն շեշտակի դրվում է ոչ միայն իր անձի համար, այլև ընդհանրապես երկրի հետագա զարգացման համար»,- հավելեց Հ.Նաղդալյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}