Առաջնային է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց ինտեգրումը հասարակության մեջ. Սուրեն Քրմոյան
Հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների հայեցակարգի հիմնական խնդիրը նմանատիպ հիվանդություններով մարդկանց վրայից խարանը հանելն է, ու իրավունքները պաշտպանելը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:
Ըստ նրա` առաջնային է հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումը և այդ մարդկանց ինտեգրումը հասարակության մեջ:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն անդրադառնալով հայեցակարգին նշեց. «2019թ.-ին մենք կունենանք հոգեկան առողջության ոլորտում այնպիսի առաջընթաց, որը կգոհացնի, թե մեզ և թե հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտանիքներին: Որևէ մեկը ապահովագրված չէ հոգեկան խանգարում ունենալուց, պետք է փոխել վերաբերմունքը այդ մարդկանց հանդեպ»:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր հանրապետությունում գրանցվեած է հոգեկան խնդիրներ ունեցող 46 հազար մարդ:
Հանդիպմանը ներկա հոգեկան առողջության գծով միջազգային փորձագետ Ժոլտ Բուգարսկին նշեց, որ շատ այլ երկրներում 10-15 տարի է պահանջվում առողջության պահպանման և բարելավման խնդիրները քննարկելու համար, սակայն Հայաստանում պետական ու հասարակական կազմակերպությունների համատեղ ուժերով շատ արագ քննարկվեց, մշակվեց ու ընդունվեց այս կարևորագույն հայեցակարգը: Նա խորհուրդ տվեց հոգեկան խանգարում ունեցող մարդկանց չմեկուսացնել հեռու շրջաններում, այլ օգնություն ցուցաբերել հենց իրենց համայնքներում:
«Բազմաթիվ երկրներում հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ աշխատում են, և նրանց շատ քիչ մասն է հիվանդությունը ձեռք բերել գենետիկ ճանապարհով»,-շեշտեց Բուգարսկին:
Սուրեն Քրմոյանը նույնպես կարևորեց հիվանդին ընտանիքում և համայնքում պահելը`շարունակելով նրանց աջակցել տանը, քանի որ այդ դեպքում հասարակության վերաբերմունքն էլ նրանց նկատմամբ կփոխվի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա