Հո հեքիաթով չի էս անտերը. Վարդան Այվազյանի նյարդերը տեղի տվեցին (տեսանյութ)
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Վարդան Այվազյանի նյարդերը տեղի տվեցին, երբ այսօր ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին, թե եթե լիներ նրա անձնական ընտրությունը ո՞րը կընտրեր Ազատ համապարփակ առևտրի պայմանագրին միանալ, թե՞ Մաքսային միությանը:
Վարդան Այվազյանն առանց վարանելու պատասխանեց` Մաքսային միություն ու վրդովված շարունակեց. «Բացատրեմ` ինչի համար, ախր հո հեքիաթով չի էս անտերը: Ախր հեքիաթ եք խոսում, Ռուսաստանից փողն ստանում եք, ժողովուրդը Ռուսաստանում աշխատում ա ու վդռուգ եվրոպական»:
Այնուհետև բացատրեց, թե ինչու է այդպես վրդովվում. «Ես ինչի եմ սենց վրդովվում մեկ-մեկ, մեր մոտ գիտեք ինչ կա, մենք կապույտ երազանքի տակ ենք ընկած, ազնվությամբ եմ ասում: Հիմա եկեք մեր արտաքին առևտուրը նայենք` ես ոչ մի անգամ եվրոպականը չեմ հակադրում Մաքսային միության հետ: Հակադրությունները միշտ բերում ա առճակատման»:
Շարունակությունը` տեսանյութում