Կառավարության նոր ծրագիրը կլինի մինիմալ ռիսկային և մաքսիմալ արդյունավետ. Արմեն Աշոտյան
«Կառավարության ծրագրերը ստեղծվում են տվյալ ժամանակահատվածում տվյալ տնտեսական, սոցիալական, քաղաքական կանխատեսումների շրջանակներում: Այդ տեսակետից»,- այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով, որ կառավարության նոր ծրագիրը կլինի մինիմալ ռիսկային և մաքսիմալ արդյունավետ։
Նրա խոսքերով` ԿԳ նախարարությունը նախորդ ծրագրում ուներ շուրջ 20 ծրագրային առաջարկ կրթության բնագավառից, 10 առաջարկ էլ` գիտության բնագավառից: Ըստ Ա.Աշոտյանի` մի մասն արդեն կատարվել է, քանի որ նախորդ կառավարությունն իր գործունեությունը սկսել է 2013 թվականից. աշխատանքների մի մասն ավարտել են, իսկ միջոցառումները կառաջարկեն հանել ծրագրից ու կընդգրկեն նոր նախագծեր:
«Կրթության բնագավառում նոր նախագծերի առաջարկությունների թիվը 25-30% է: Կլինեն նաև շարունակական բնույթի բարեփոխումներ, որոնք անխուսափելի են»,-ասաց Աշոտյանը:
Հարցին, թե նախորդ կառավարության համեմատ՝ ինչպիսինն է ներկայիս կառավարությունը, նախարարը պատասխանեց. «Շատ էֆեկտիվ, գործունեությանը միտված կառավարություններ ենք մենք ունեցել, այս կառավարությունը նույնպես բացառություն չէ՝ հատկապես հաշվի առնելով, որ համալրված է հիմնականում փորձառու կառավարիչներով, և ՀՀԿ-ն է ստեղծել բոլոր, այդ թվում` գործող կառավարությունը: Կարծում եմ, որ այդ տեսակետից «Հանրապետականի» էֆֆեկտիվությունը գործադիր մարմնում էլ ավելի ակներև կդառնա հաջորդ տարիներին»,-ընդգծեց Ա.Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան