Հասարակություն 15:12 08/05/2014

Եպիսկոպոսի խորհուրդն ավետարանական համայնքապետին. «Լավ կլիներ` զբաղվեր սիրիահայության խնդիրներով»

Հեղինակ` Մարի Թարյան

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչները նախօրեին ասուլիս էին տվել, որի ընթացքում մանրամասն անդրադարձել էին իրենց գործունեությանը, Մայր Աթոռի և Առաքելական եկեղեցու հետ հարաբերություններին, մեկնաբանել իրենց աղանդ համարող կարծիքներն ու հերքել դրանք, ինչպես նաև կտրականապես ժխտել այն տեղեկությունները, թե իրենք զբաղվում են վերամկրտությամբ:

Ասուլիսի ընթացքում հաճախ հնչում էր Առաքելական եկեղեցու անունը: Թեման բազմակողմանի լուսաբանելու և հնչած տեսակետների շուրջ Մայր Աթոռի մեկնաբանությունները ստանալու համար Panorama.am-ը դիմեց Մայր Աթոռի «Հայեցակարգային» գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին:

-Սրբազան, նախ կխնդրեմ անդրադառնաք Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ, դոկտոր Հարություն Սելիմյանի այն խոսքին, թե «Ավետարանական եկեղեցին վերահաստատված եկեղեցի է 1846 թվականին և մնայուն կերպով ճանաչում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցին որպես Մայր եկեղեցի, բայց ստիպողաբար ինքն իրեն վերակառուցեց և որպես համայնքային դրություն ընդունեց, որպես եկեղեցի հայտարարվեց: Այսօր վայելում է միջազգային ճանաչում, սերտ հարաբերության և գործակցության մեջ է Առաքելական եկեղեցու հետ»:

-1846 թվականին 40 հոգի Պոլսում միասին կազմեցին Ավետարանական համայնքը և միանգամից արժանացան Սուլթան Աբդուլ Մեջիթի ճանաչմանը որպես առանձին «միլլեթ» (ազգ), որովհետև Սուլթանը լավ էր հասկացել ժողովրդին պառակտելու և թուլացնելու ճանապարհը: Ցանկանում եմ այս «ստիպողաբար վերահաստատված եկեղեցի» ուշագրավ և մոլորեցնող հայտարարությանը անդրադառնալ: Ինչի՞ վրա վերահաստատված, ինչի՞ց ստիպողաբար, արդյո՞ք նկատի ունի առաքելական շրջանը: Բողոքական եկեղեցին ծնվել է բաժանման հետևանքով 17-րդ դարում և բաժանումից ծնվածը ինքն իր մեջ էլ բազմաթիվ ծնունդներ պիտի տար, որոնք միմյանցից «մարդագողությամբ» են զբաղված ինչին էլ մենք ականատեսն ենք այսօր:

Նույնիսկ իրենք իրենց մեջ եղած բազմաթիվ և տարաբնույթ շարժումները չեն ընդունում դրա համար էլ պատվելին հայտարարում է, թե իրենցից դուրս եկած կառույցներ կան որոնց իրենք չեն ընդունում և միակ ճշմարիտը իրենք են: Նրանք բացարձակ առաքելական հաջորդականություն չունեն:

-Սելիմյանը հայտարարեց, որ Հայ Ավետարանական Եկեղեցին ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցին որպես մայր եկեղեցի ...

-Ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը: Ո՛չ աստվածաբանորեն, ո՛չ եկեղեցաբանորեն, ո՛չ վարդապետական, ո՛չ խորհրդաբանական և ո՛չ էլ նույնիսկ մարդաբանական առումով այս արտահայտությունը բացարձակ իմաստ չունի, սա աբսուրդի ժանրից է: Եթե կարող են թող մեկնաբանեն և բացատրեն այլապես ծիծաղելի դրության մեջ են հայտնվում նման կերպ արտահայտվողները:

-Հարություն Սելիմյանի բնորոշմամբ, «Հայ առաքելական եկեղեցին լրիվ հաղորդակցության մեջ է Ավետարանականի հետ»…

-Դարձյալ անիմաստ մի արտահայտություն, ինձ այնպես է թվում, թե ամեն գնով ամեն ճիգ ու ջանք է թափվում գոյությունը արդարացնելու և վավերականացնելու համար: Հաղորդակցությունը լինում է հեռախոսով, նամակագրությամբ, զրույցով, բայց եկեղեցաբանորեն «լրիվ հաղորդակցություն» արտահայտություն գոյություն չունի, որը լրիվ բովանդակազուրկ է: Եկեղեցիների ամբողջությունը հաղորդության մեջ լինելն է և ոչ հաղորդակցության, իսկ այս պարագային հաղորդություն մեր միջև գոյություն չունի:

-Խնդրում եմ մեկնաբանել նաև Ավետարանական համայնքապետի այն հայտարարությունը, թե «Հայասաստանյայց Ավետարանական եկեղեցին ընդունում է մանուկների և չափահասների մկրտությունը: Եվ որովհետև մնայուն եկեղեցական և հոգևւոր հաղորդակցության մեջ է Առաքելական և Կաթողիկե եկեղեցիների հետ, ուրեմն մեր եկեղեցին ընդունում է քույր եկեղեցիների մկրտությունները… Ճանաչում է հաղորդակցության մեջ եղող եկեղեցիների մկրտությունները»:

- Կրկնամկրտության կամ վերամկրտության մասին բազմիցս խոսվել է և ավելորդ եմ համարում անդրադառնալ. դա էութենական հարց է և ոչինչ էլ չի փոխվի: Քիչ վերը ասվում էր Հայ Ուղղափառ Արաքելական եկեղեցին մայր է, այս խոսքում էլ թե քույր է, հիմա հարց եմ տալիս` մա՞յր է, թե՞ քույր է: Անցյալ անգամ էլ նշեցինք, թե վերջապես կարիք կա ճշգրտելու ինչ է ավետարանչական համայնքի ինքնությունը: Վերջին նախադասության իմաստնությունը լրիվ ցնցող է, որի մասին արդեն խոսեցի և մեզ բոլորովին անհասկանալի է, թե որ ժանրից է այսպիսի արտահայտությունը և աստվածաբանական կամ թե եկեղեցաբանական ինչ խորք ունի: Այլ կերպ ասած բացարձակ անիմաստ է և կարիք էլ չկա անդրադարձի:

–Նախօրեին ասուլիսին մեր հարցին պատասխանեց նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ Մկրտիչ Մելքոնյանը: Նա հայտարարեց, թե «Աստվածաբանությունները չեն տարբերվում, պաշտամունքի ձևն ու կարգն են տարբերվում: Ավետարանականում ավելի պարզվեցված է, այդ կարգը չունի, պարզապես Աստծո խոսքի վրա հիմնված, Աստծուն փառաբանելու, պաշտելու, շնորհակալություն հայտնելու, պատգամաը սերտելու մասին է: Կառույցը կամ պաշտամունքի ձևը պետք չէ շփոթել աստվածաբանության հետ»: Արդյո՞ք ճիշտ է Մկրտիչ Մելքոնյանի այս արտահայտությունը:

-Մենք կամ չենք հասկանում ինչ է նշանակում աստվածաբանություն, եկեղեցաբանություն եզրերը կամ էլ… ուրեմն` ըստ հարգարժան պատվելու տարբերությունը սոսկ պաշտամունքի՞ ձևն է: Սա եթե հարցնեք միջին դասարանի աստվածաբանության ուսանողի անգամ, բազմաթիվ տարբերություններ կմատնանշի թե՛ աստվածաբանության, թե՛ վարդապետության, թե՛ եկեղեցաբանության և թե՛ խորհրդաբանության հարթություններում:

Բողոքական եկեղեցին բացի հաղորդության և մկրտության խորհուրդներից (այն էլ ամբողջությամբ տարբեր մեկնաբանությամբ) չի ընդունում դրոշմի, պսակի, ապաշխարության, ձեռնադրության, հիվանդաց օծման խորհուրդները, չի ընդունում Սուրբ Կույսին, Աստվածամոր բարեխոսությունը, սուրբերի բարեխոսությունը, հոգեհանգիստ չի կատարում ննջեցյալների համար, որ նշանակում է Սուրբ Եկեղեցու բարեխոսական միջնորդություն, հոգու փրկության կամ արդարացման վարդապետությունը միայն ըստ շնորհի է, չեն ընդունում Սրբազան Ավանդությունը, որի միջոցով էլ ճանաչվում է հենց Աստվածաշունչը:

Ժամանակին ոչ միայն մերժում էին, քրիստոնեական ամենամեծ խորհուրդը՝ Խաչի խորհուրդը այլև քանդում էին խաչերը, որը ներկա օրերին ոմանք սկսել են ընդունել և նույնիսկ իրենց պաշտամունքի վայրերի գլխին խաչ դնել: Իսկ ինչ վերաբերում է Աստծո խոսքի վրա հիմնված լինելուն և հարակից արտահայտություններին, ասեմ, որ դա ոչ մեկի մենաշնորհն ու սեփականությունը չէ: Չմանրամասնելով պարզապես հարցնում եմ, բոլոր թվարկածներս պաշտամունքի՞ հետ են կապված միայն թե՞ ամբողջ եկեղեցու դավանական մտածողության:

-Ինչպե՞ս կարձագանքեք Հարություն Սելիմյանի այս արտահայտությունը. «նույն ինքը Առաքելական եկեղեցու մեջ այսօր երկու աթոռների միջև երկխոսության հանձնաժողովներ կան: …Հիմնապաշտ եկեղեցիները հիմնական քրիստոնեական վարդապետությունների շուրջ համաձայեցված են, բայց երկխոսութան մեջ են եկեղեցակաբանական տարբերությունների շուրջ: Դրա մեջ է մտնում քահանայության, հավատացյալի քահանայության հասկացողության նյութը, ըմբռնողությունը սրբադասության գլխավոր նյութը: Մինչև այսօր նույն եկեղեցու մեջ սրբադասության հետ կապված երկխոսության հանձնաժողով ունեն, ուրեմն տակավին, համաձայնեցված չեն: ՄԵնք պետք է տարբերություն դնենք` հիմնական վարդապետությունների շուրջ համաձայնություն, ոչ հիմնական խնդիրների մեջ երկխոսություն և բանակցություն»:

-Առաջին անգամն եմ լսում Հիմնապաշտ եկեղեցի արտահայտությունը: Այն տպավորությունն է, թե խոսք է ասվել ժամանակը լցնելու համար, եթե սրանք իրապես իր խոսքերն են:

- Ձայնագրության բառացի սղագրությունն է:

-Շատ բարի: Նախ երկու Աթոռներին անդրադառնամ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կիլիկիո կաթողիկոսության բաժանումը զուտ վարչական է և կանոնական և բնականաբար նույն հարթության մեջ չէ բողոքական համայնքի հետ: Այնտեղ ո՛չ աստվածաբանական, ո՛չ վարդապետական և ոչ այլ ինչ տարբերություն կա: Սրբադասման հետ կապված էլ բացարձակ խնդիր կամ երկխոսություն գոյություն չունի` ինչ-որ բաներ համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու նպատակով:

Սա սոսկ միացյալ աշխատանքային հանձնախումբ է, որը շուրջ երկու տարի աշխատում է ոչ թե տարբերությունները համաձայնեցնելու համար, այլ սրբադասման կարգը վերականգնելու ուղղությամբ՝ բազմաթիվ ուսումնասիրություններ կատարելով և ավարտական տեսքի բերելով: Հետևաբար թող թյուր պատկերացումներ կամ կիսատ տեղեկատվություն չսփռեն: Իսկ մնացած ասվածներին հարկ չեմ համարում անդրադառնալ, որը, ինչպես ասացի, ժամանակը լցնելու տպավորություն է թողնում:

- Ինչ-որ բան կուզե՞ք ավելացնել, որ ես չհարցրի:

-Ես պարզապես խորհուրդ կտայի պատվելի Սելիմյանին, որ ավելի լավ կլիներ զբաղվեր դժբախտության և դժվարության մեջ գտնվող սիրիահայության խնդիրներով: Չգիտեմ անգամ, եթե նա Հայաստանում է գտնվում Շահան և Արմաշ սրբազանների համաձայնությամբ և իրավասություն ունի՞ արդյոք խոսելու ամբողջ սիրիահայության անունով, թե՞ զբաղվում է միայն իր համայնքի անդամների խնդիրներով: Տեղի ունեցած մամուլի ասուլիսի խորագիրն էլ տարօրինակ է` «Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին երեկ, այսօր և ապագա մարտահրավերերի առջև: Հայկական մշակույթի անվտանգությունն ու պահպանության խնդիրները Սիրիայում, հայ համայնքի վիճակը, կապը Հայաստանի հետ»:

Փորձում եմ հասկանալ, թե այս երկու թեմաներն ի՞նչ կապ ունեն միմյանց հետ: Սա քարոզչակա՞ն նպատակ է հետապնդում թե՞ մարդասիրական, սա էլ է բացարձակ անհասկանալի: Եթե վերջինն է ապա ցանկանում եմ համոզված լինել, որ այն իրականացվում է Սիրիահայ բոլոր համայնքների համախոհությամբ և հանձնարարությամբ, իսկ եթե առաջինն է, ապա չի կարելի փորձել դժբախտության վրա սեփական երջանկությունը կառուցել:

Ամեն դեպքում ես մաղթում եմ և աղոթում, որ խաղաղությունը շուտափույթ կերպով վերականգնվի Սիրիայում և մեր համայնքի կյանքում, մեր փառավոր համայնքը վերագտնի իր բնականոն կյանքի ընթացքը:

Կարդացեք նաև`

Ավետարանական համայնքապետը` Առաքելական եկեղեցու հետ հարաբերությունների և շեղումների մասին

Ավետարանչական Լևոն Պարտակչյանը բողոքում է

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՆ թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ...
Աղբյուր` Panorama.am
21:34
Թաթոյան. Չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ, հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր պետականությունը
«2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների...
Աղբյուր` Panorama.am
21:11
Բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Եռաբլուրում անցկացվել է մոմավառություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է ավանդական դարձած ամենամյա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Արամ Առաջին. Ոչ բարեկամ երկրների հետ հարաբերություններ կարող են վտանգել Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը
«Անցնող տարին մեր կյանքը լեցուն էր տագնապներով ու վերիվայրումներով»,- իր նոր տարվա հայրապետական պատգամում ասում է Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
20:14
ՆԳՆ. Հրավառություն իրականացնելիս սահմանված կարգից խախտում հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ ՆԳՆ-ից զգուշացնում են, որ գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել...
Աղբյուր` Panorama.am
19:53
Չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով. «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
19:42
Նռան խորհուրդը... Եկեղեցին է, որի անդամները շատ ու բազմատեսակ են, բայց միավորված մեկ եկեղեցու մեջ
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ամանորի գիշերը կատարվում Նռնօրհնեք։  Հայր Զաքարիան գրում է, որ  Քրիստոնեության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Երևանում վերելակը 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, տուժած քաղաքացին հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծվել են 8 տարվա դատական ​​գործից հետո
Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայցից ութ տարի անց պաշտոնապես համարվում են ամուսանալուծվա։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
18:27
Մատենադարանին է ընծայաբերվել 1657 թ. Շատախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գրված Ավետարանը
Մատենադարանի անցնող տարին եղավ նշանակալի ձեռքբերումների, բարեփոխումների ու նոր նպատակադրումների տարի: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր...
Աղբյուր` Panorama.am
18:20
Նոր տարվա բողոքի երեկո Թբիլիսիում․ ցույցերի 36-րդ օրը
«Նոր տարվա բողոքի երեկո». եվրոպամետ ցույցերի 36-րդ օրը և Ամանորը Ռուսթավելիի պողոտայում` ամենամարդաշատ բողոքի ցույցով։ Քաղաքացիներն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Վեհափառ Հայրապետը պատգամել է արցախցիներին ամուր պահել իրենց ոգին և զորավոր
Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Համընթաց ենք քայլում ժամանակակից բժշկությանը․ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  ամանորյա ուղերձ է հղել՝ ասելով․ «2025-ից սպասումները մեծ են։ Մենք գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
17:55
Վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, միայն առաջ ենք գնալու. Պուտինի ամանորյա ուղերձն արդեն ցուցադրվել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը, որն արդեն ցուցադրվել է Կամչատկայում և Չուկոտկայում, տևել է մոտ 3 րոպե։ Պուտինը դիմել է...
Աղբյուր` Panorama.am
17:38
ATP-250․ Խաչանովն ու Ռուբլյովը դուրս են եկել զուգախաղի կիսաեզրափակիչ
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովն ու կրկին ՌԴ-ն ներկայացնող Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Հոնկոնգում անցկացվող ATP-250 մրցաշարի զուգախաղի...
Աղբյուր` Panorama.am
16:51
«Փյունիկ»-ը նոր սեփականատեր ունի
«Փյունիկ» ՖԱ- ը Արթուր Սողոմոնյանից փոխանցվել է Անտոն Ֆարբերին։ Այս մասին ասում է ֆուտբոլային ակումբի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am
16:39
Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու այս ապազգային իշխանություններից. Սերժ Սարգսյան
Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն;
Աղբյուր` Panorama.am
16:11
Ուկրաինացիներին կոչ են արել խնայել էլեկտրաէներգիան
Ուկրաինացի էներգետիկ մասնագետները կոչ են արել բնակչությանը ռացիոնալ սպառել էլեկտրաէներգիան՝ ուկրաինական էներգահամակարգում զգալի դեֆիցիտի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Միքայել Սրբազան. Հայ ժողովրդի առջև դեռ ծառացած են մնում խաղաղության, ազգային ու հոգևոր կյանքը շենացնելու՝ անհնարին թվացող, խնդիրները
Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ այժմ և միշտ և հավիտյանս:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}