«Care2». «Ցեղասպանության մասին խոսելով արդյո՞ք Թուրքիան կմեղմացնի ցավը»
«Արդյո՞ք Թուրքիան պատրաստ է սեղանի շուրջ նստել և լրջորեն խոսել 20-րդ դարի իր մութ անցյալի մասին». հռետորական հարց է բարձրացնում «Care2» պարբերականը, որը տպագրել է «Ցեղասպանության մասին խոսելով արդյո՞ք Թուրքիան կմեղմացնի ցավը» վերնագրով հոդված:
Թերթը գրում է, որ և աշխարհասփյուռ հայերի համար է 1915 թվականի ապրիլի 24-ի ողբերգությունը հայտնի որպես ցեղասպանություն, և շատ ցեղասպանագետներ են համամիտ այդ տերմինով այն բնորոշելուն:
«99 տարի շարունակ Թուրքիայի ազգային շահերից էր բխում հերքել ցեղասպանությունը և դրանով իսկ պաշտպանել հանցագործությունը: Մերժողական քաղաքականությունն ազդեցություն ունի ոչ միայն հայերի վրա, այլ նրանց, որոնց թույլ չէին տալիս այդ մասին հրապարկային խոսել»,- լրագրող Հայկո Բաղդատի հարցազրույցներից մեկին հղում է անում պարբերականը և կարծիք հայտնում, թե Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայատարարությունը` Հայոց ցեղասպանության հիշատակման նախօրեին Թուրքիայի մտածելակերպի փոփոխության մասին է խոսում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում