Կարեն Դեմիրճյանի արձանի պատրաստումը վստահվել է քանդակագործ Տիգրան Արզումանյանին
Հայաստանի ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանի պատրաստումը վստահվել է քանդակագործ Տիգրան Արզումանյանին: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին տեղեկացրել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
«Քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդը միահամուռ կերպով էսքիզը համաձայնեցրել է, աշխատանքներն ընթանում են: Մեծ սպասումներ ունենք, որ դա հաջողված աշխատանք կլինի»,- ասել է Տիգրան Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Երևանի ավագանին որոշում է կայացրել մայրաքաղաքի Արամի և Բուզանդի փողոցների` Սարյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածները անվանակոչել Կարեն Դեմիրճյանի անունով և նրա արձանը տեղադրել փողոցի սկզբնահատվածում, այգու հարևանությամբ: