Ժիրայր Սեֆիլյանը՝ Ուորլիքի հայտարարության մասին. Թող չհամարձակվեն խոսքից գործի անցնել
«Շուշիում հաջողության հասնելու գլխավոր գործոնը եղել է մեր ազգային արժանապատվությունը՝ նախ և առաջ տեր կանգնել մեր եղբայրներին, ովքեր ֆիզիկական ոչնչացման առաջ էին կանգնել, տեր կանգնել մեր հողերին»,- ասուլիսում ասաց ազատամարտիկ, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Ըստ նրա, այսօր չկա այդ արժանապատվությունը, ու եթե չլուծվի այդ խնդիրը, ամեն ինչ կորած է:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին, որ ազատագրված վեց տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, Ժ. Սեֆիլյանը նախ ասաց, որ դրանք անհեթեթություններ են, ապա նշեց, որ իրենք իրենց գործն են անում, մենք էլ մեր գործը պետք է անենք. «Զիջման դեպքում կորցնում ենք ամեն ինչ»:
Ըստ նրա, նմանատիպ հայտարարություններն ահազանգ են և պետք է զգուշանալ:
«Թող չհամարձակվեն խոսքից գործի անցնել: Մենք մեր շարժումը, երիտասարդների զգալի մասն ամեն գնով պաշտպանելու ենք մեր երկիրը»,- ասաց Ժ.Սեֆիլյանը:
Նշենք, որ մայիսի 7-ին Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման Խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած է 6 կետից:
Ամերիկացի համանախագահն իր ելույթում թվարկել էր վեց տարր` «տևական խաղաղություն» ապահովելու համար: Մասնավորապես այդ տարրերից երրորդը վերաբերում էր ազատագրված տարածքներին, ինչի վերաբերյալ նա ասել էր. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»:
Ժիրայր Սեֆիլյանը նաև նշեց, որ Շուշիի ազատագրմամբ կարողացել են ապացուցել, որ հայերը դուրս են եկել ստրկամիտ հոգեվիճակից, ինքնուրույն կարող են իրենց անվտանգության հարցերը լուծել. «Այսօր պետք է դա ևս ապացուցենք՝ սկսելով ազգային արժանապատվությանը տեր կանգնելով»:
1992թ. մայիսի 8-9-ին իրականացվեց հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը՝ Շուշիի ազատագրումը: Քաղաքի ազատագրման գործողությունը մշակվել ու ղեկավարվել է հայ տաղանդավոր ռազմական մասնագետների և ազատագրական պայքարի հերոսների կողմից՝ լեգենդար գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանի (Կամանդոս) ղեկավարությամբ:
Գործողությանը նախապես տրվել է «Հարսանիք լեռներում» անվանումը: Գրոհելով միաժամանակ չորս ուղղություններով, հայ մարտիկները կազմակերպվածության բացառիկ խիզախության ու վճռականության շնորհիվ, մայիսի 9-ին ամբողջովին ազատագրել են քաղաքը:
Նախորդիվ՝
Ուզըմ են, մենք էլ պտի չտանք. Մանվել Գրիգորյանը` Ուորլիքի հայտարարության մասին
Վերադարձ նախկին սահմաններին չի լինի. ԼՂՀ-ից արձագանքել են Ուորլիքին. Արմենպրես
Հետախույզ Վովա Վարդանով. Իսկ ո՞վ է այդ երկգլխանի մարդը Հայաստանում, որ այդ հողերը հանձնի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան