Հայաստանում «Կարֆուրը» կսկսի գործել հոկտեմբերից
«Ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետը «Երևան մոլ» առևտրի կենտրոնում կբացվի միայն այս տարվա աշնանը` հոկտեմբեր ամսին»,- «Ժամանակ»-ին երեկ տեղեկացրել են «Երևան Մոլ»ի տնօրինությունից:
«Երևան մոլ»-ի տնօրինությունից թերթին փոխանցել են, որ Օլանդի և Սերժ Սարգսյանի այցը առևտրի կենտրոն նախատեսված է մայիսի 13-ին, սակայն «Կարֆուր» հիպերմարկետի բացումը այդ օրը նախատեսված չէ: Օլանդը պարզապես այցելելու է առևտրի կենտրոն` ծանոթանալու «Կարֆուրի» տարածքին և շինարարական աշխատանքներին, որոնք, ի դեպ, դեռ ընթանում են: