ԱԺ-ում մեքենաների աճուրդը շարունակվում է
ԱԺ-ում մեքենաների աճուրդը շարունակվում է: 17 ավտոմեքենաներ վաճառքի հանելուց հետո «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ-ն սկսել է օտարել նաև իր «հնությունները»:
Առաջիկայում նախատեսված է օտարել ԱԺ ավտոպարկի հին մեքենաները՝ մասնավորապես արդեն անտիկվար համարվող «Չայկա» ավտոմեքենաները, որ ժառանգություն են մնացել խորհրդային ժամանակներից: Սրանք, ի դեպ, բավականին թանկ արժեն, հետևաբար՝ պետական բյուջե կարող է մեծ գումար մուտք լինել»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ մեքենաները վաճառում են իրենց թանկ գնի համար: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի հրաժարականից հետո, Գյումրիում վերջինիս և Սամվել Բալասանյանի միջև «կռիվ» սկսվեց քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող «Չայկա»-ն Վարդանիկի եղբորը վաճառելու պատճառով»: