Կարեն Բեքարյան. Հուսանք, որ Պարոն Ուորլիքը մեծ տեքստերի ժամանակ կփորձի այսուհետ ավելի կոռեկտ արտահայտվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին ելույթով նախօրեին հանդես եկել Քարնեգիի միջազգային հիմնադրամում:

Ելույթում առկա շեշտադրումների վերաբերյալ panorama.am-ը զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանի հետ:

«Պետք է նշել, որ ելույթը բավական հետաքրքիր էր: Սակայն այլ հարց է, թե այդ հետաքրքրության արդյունքում տխրում ե՞ս, թե ուրախանում: Իմ կարծիքով, առաջին հերթին պետք է հստակեցնենք, որ ելույթի հիմքը Լ' Աքվիլայից և Մուսկոկայից հետո 6 հայտնի թեզերն են:

Մենք չպետք է շոշափենք այն հարցը, թե այդ թեզերը ընդունելի՞ են մեզ համար թե չէ: Բոլորս էլ հասկանում ենք, թե այդ թեզերի հետ որքան խնդիրներ կան: Փորձենք հասկանալ այս ելույթի հետ կապված համանախագահի տրամաբանությունն ու արձանագրված փոփոխությունները, եթե դրանք առկա են:

Վերջիվերջո, ես կարծում եմ որ վեց կետերի հարցում` իմ խորին համոզմամբ, ամենահստակ և ճիշտ դիրքորոշումը ԼՂՀ պաշտոնական արձագանքն է առ այն, որ ԼՂՀ անկախությունը և անվտանգությունը սակարկման առարկա չեն:

Ինչ վերաբերում է համանագահի ելույթին, ապա, ուզած թե չուզած, առաջին հարցը որ առաջանանում է` ինչո՞ւ հիմա: Իհարկե, կարելի ենթադրել, որ տարիներ առաջ` այն ժամանակ, երբ Ջեյմս Ուորլիքը դեռ համանախագահ չէր, պլանավորվել էր, որ համանախագահ դառնալուց հետո ելույթ կոնենա Քարնեգիի միջազգային հիմնադրամում և ինչ-որ թեզեր կբացի: Սակայն մենք հասկանում ենք, որ դա շինծու է: Հետևաբար, նույն Քարնեգիի միջազգային հիմնադրամում ելույթը, ինչպես դա արել են բազմաթիվ անգամ բազմաթիվ համանախագահներ, կարող էր չպարունակել բովանդակային երևույթներ և ընդամենը արտացոլեր ընդհանուր պատկերը:

Հետևաբար` ելույթի ժամկետի ընտրությունը պետք է որոշակի տրամաբանության ենթարկվի: Այստեղ ես շատ մեծ կասկածներ ունեմ, առ այն, որ Ադրբեջանական շանտաժը աշխատեց: Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից մի քանի` ընդ որում շատ բարձր մակարդակներով, շատ մեծ կասկածներ հնչեցվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահության , մասնավորապես, Միացյալ Նահանգների համանախագահ Ջեյմս Ուորլիքի հասցեին:

Անգամ առաջ քաշվեց վերջինիս հնարավոր հրաժարականի հարցը: Այն ժամանակ մենք դա գնահատեցինք որպես պարզ շանտաժ, սակայն առկա իրավիճակում, պետք է ափսոսանքով նշեմ, որ ամերիկյան կողմը նման ձեռագրով ելույթում և հենց այս պահին որոշակիորեն ցույց է տալիս, որ շանտաժի միջոցով հնարավոր է հասնել ինչ-որ արդյունքի: Ես չգիտեմ, արդյոք, իրենք մտածե՞լ են այս ամենի հետևանքների մասին, թե՞ չէ, սակայն, դա հղի է ահավոր հետևանքներով, որովհետև այդ պարագայում հիմնախնդրի բոլոր կողմերը, և ոչ միայն նրանք, այս մեսիջը կնդունեն որպես շանտաժի միջոցով քաղաքականության վարելու հնարավոր ազդակ, խրախուսանք:

Սա շատ վտանգավոր է և կարող է հղի լինի աննորմալ հետևանքներով` երբեք ոչ կառուցողական և երբեք ոչ արդյունավետ:

Երկրորդ կարևոր հանգամանքը Ուորլիքի ելույթից կարելի է ֆիքսել շատ հետաքրքիր էլեմենտ: Ելույթի ամենասկզբում նա շեշտում է, որ հանդես չի գալիս միասնական համանախագահների անունից, այլ` ինքը հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ և ներկայացնում է ԱՄՆ-ի քաղաքականությունը:

Այստեղից կարելի է եզրակացնել, որ ելույթում կան դրույթներ, որոնց շուրջ մնացած համանախագահները կարող են անհամաձայնություն հայտնել:Հակառակ պարագայում, ինչու է դա պետք շեշտադրել:

Սակայն այստեղից էլ ծագում է մեկ այլ հարց՝տարիների ընթացքում հակամարտության կողմերին՝Հայաստանին, Ղարաբաղին և Ադրբեջանին թվացել է, թե միասին են աշխատում, թվացել է, որ միակարծիք են, ինչ-որ բան անելուց միասնական են անում՝սա ինչ մեսիջ է:

Ձեր տարակարծությունները մի կողմ, մենք եկել ենք կոնֆլիկտը կարգավորելու՝մենք էլ տարակարծություններ ունենք, այսինքն` սա ոնց է ընկալվելու կողմերի կողմից:

Որ կա մանևրի հնարավորություն համանախագահների միջև՝սա էլ է աբսուրդային, որպես այդպիսին:

Այսինքն` նա որևէ կառուցողական տրամաբանության որպես այդպիսին չի ենթարկվում: Հաջորդ կետը կապված է ադրբեջանական շանտաժի «շատ հաջող» ստացվելու հետ: Ելույթը ուղղակի կամ անուղղակի «հետաքրքիր» ռևերանսներ է պարունակում Ադրբեջանի հասցեին:

Երբ որ համանախագահը անդրադառնում է այն ձեռքբերումներին, որոնք կունենան կողմերը, եթե կոնֆիլիկտը կարգավորվի, լուծվի, Ադրբեջանի ձեռքբերումների մասը աննկարագրելի հետաքրքիր է:

Օգտագործվում է հետևալ արտահայտությունը. «Ադրբեջանը կկարողնա վերացնել այն հիմնական խոչընդոտը, որ կանգնած է իր, որպես համաշխարհային խաղացող հանդես գալու հարցում»:

Այս արտահայտությունը, անկեղծ ասած, ժպիտ է առաջացնում և գոնե լավ է, որ նա չի օգտագործել ուժային կենտրոն, աշխարհի բևեռ արտահայտությունները:

Հերթական անգամ խոսվում է դժբախտ պատահարների հետ կապված ցավի, մարդկային զոհերի մասին: Այս կոնտեքստում անդրադարձ կա դիպուկահարներներին և տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ-ն կամ ԼՂՀ-ն օրինակ դիպուկահարներին չեն հեռացնում նույն ձևով, ինչ Ադրբեջանը: Կրկին անգամ համահարթեցում է տեղի ունենում՝ո՞վ է դրան կողմ, ո՞վ է դրան դեմ:

Հաջորդ ռևերանսը կամ կարելի է օգտագործել ավելի կոպիտ բառ, ցինիզմի էլեմենտը թաքնված է ժողովրդական դիվանագիտության մասին թեզում:

Մարդկանց շփումներ, գործընկերություն, համագործակցություն: Ե՞րբ է համանախագահը խոսում սրա մասին. երբ Ադրբեջանում ձերբակալում են միայն այն բանի համար, որ հայերի հետ առնչություն ունեն և թխում են շպիոնաժի գործեր:

Այս օրերին դրա մասին խոսելը, որ աշխարհը ցնցված է նրանով, Միրկադիրովի օրինակը կլինի, Յունուսի օրինակը, մինչ այդ Իլդար Մամեդովի օրինակը կլինի, հիմա այդ ամբողջ ինֆորմացիոն դաշտում լցվածը կլինի, այս օրերին դրանց մասին խոսելը, շատ ներողություն եմ խնդրում, բայց միայն ցինիզմ սա կարելի է անվանել:

Խրախուսում ենք մեր ի՞նչը, մեր ո՞ւմ հետ հարաբերվելը. հայաստանյան քաղաքացիական հասարակության կամ ժողովրդական դիվանագիտության ինստիտուտների՞, ղարաբաղյան քաղաքացիական հասարակության կամ ժողովրդական դիվանագիտության ինստիտուտների՞, ո՞ւմ հետ հարաբերվել: Բերդերում նստածների՞:

Լավ, կարելի է սրա մասին խոսել, գեղեցիկ է հնչում, բայց գոնե կարելի՞ է նայել, թե երբ ես խոսում դրա մասին: Ինձ համար սա առավել քան անհասկանալի է, եթե չասեմ, որ սրանով անուղղակիորեն Ադրբեջանը կարող է խրախուսում հասկանա իր գործողություններին: Հաշվի առեք, որ այսօր բոլոր այն նորմալ մարդիկ, քաղաքացիական հասարակության նորմալ ներկայացուցիչները, առողջ գործընկերները, որ կան Ադրբեջանում, բոլորն էլ հարվածի տակ են: Ընդհանուր գործընթացին նայեք:

Կամ խոսել վստահության մասին այն ժամանակ, երբ Ադրբեջանում ինչ-որ շրջանի ոստիկանապետ իրեն թույլ է տալիս ասել, որ «ես համարում եմ, որ իրավունք ունեմ, կարող եմ և կիրառելու եմ բռնություն հայ կնոջ նկատմամբ, որովհետև հայ կինը դա ուրիշ կատեգորիա է», այս պարագայում ինչ-որ ուռճացված, անհասկանալի ռևերանսներով ելույթներ ունենալը, չի ընկալվում ու չի կարող ընկալվել՝ որպես այդպիսին:

Ես ափսոսանքով պիտի նշեմ, որ, չգիտեմ, թե պարոն համանախագահը իր տեքստում այդ հատվածները կիրառելուց գիտակցե՞լ է, թե իր հետ ինչ է բերում, թե չի գիտակցել, բայց ես այս տեքստում տեսնում եմ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման լեգիտիմացման փորձ:

Երկրորդ հատվածին անդրադառնամ: Այն հատվածում, որտեղ նշվում է, թե կողմերը ինչ կշահեն, եթե կոնֆլիկտը կարգավորվի՝ «Հայաստանն անմիջապես կշահի բաց սահմաններից»: Ուշադրություն. ոչ թե Ադրբեջանի հետ սահմանի բացվելուց, այլ բաց սահմաններից: Ի՞նչ է սա նշանակում: Այսինքն Միացյալ Նահանգների համար նորմա՞լ է, լեգիտի՞մ է… կամ Ուորլիքի համար նորմա՞լ է, լեգիտի՞մ է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը:

Եթե հարցը վերաբերեր միայն այս կտորին, միգուցե կարելի էր ասել, թե լեզվի սայթաքում է եղել, մտքի խեղում է եղել, բայց նույն բանին մի անգամ էլ է հետաքրքիր անդրադարձ կատարում, ուրիշ հատվածում:

«Անվերջ բանակցություններ, բռնության պարբերական պոռթկումներ, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բնակվողների մեկուսացում»: Ի՞նչ է սա նշանակում: Կարծում եմ, որ համանախագահը որքան էլ մեծ սեր ունի նորարարական տեխնոլոգիաների հանդեպ՝ թվիթեռից սկսած և ամեն ինչով ավարտած, բայց երևի պետք է մի փոքր զգուշավոր լինի իր արտահայտություններում:

Նրա արտահայտությունները պիտի չստեղծեն մեկնաբանման, տարընկալման, տարընթերցման հնարավորություն: Նա դրա համար է համանախագահ: Հակառակ պարագայում դա կարող էր ուրիշ պաշտոն լինել:

Ինչ կշահեն կողմերը բլոկի ներքո ունիկալ անդրադարձ է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Պարզվում է, ըստ Ուորլիքի, որ մարդիկ կկարողանան, ազատվել մեկուսացվածության ու կախվածության կապանքներից: Շատ հետաքրքիր է` ումից կախվածության և ինչ կախվածության մասին է խոսքը գնում:

Ես շատ ցավով պետք է արձանագրեմ, որ վեց կետերից բաղկացած Ուորլիքի մեկնաբանությամբ կամ նրա բացած փակագծերով մենք ունենք հետևյալ պատկերը.

Երկու կետ անփոփոխ կրկնվել է, այսինքն` գրեթե նույն խմբագրությամբ, ինչպիսին որ եղել են Լ’Աքվիալյում և Մուսկոկայում, արձանագրվել է նաև հիմա: Այս դեպքում խոսքը վերաբերվում է խաղաղապահներ ենթադրող և ներքին տեղահանվածների ու փախստականների` իրենց բնակավայրեր վերադառնալու կետերին:

Մնացած չորս կետերում կան որոշակի փոփոխություններ, որոշակի շեշտադրումներ` անհայտ պատճառներով ծնված և առաջացած:

Ըստ այդմ` Առաջին. Լակվիլայի և Մուսկոկայի փաստաթղթերում կար մի փոքրիկ տարբերություն` այն է Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքներ և Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքներ:

Ինչո՞ւ էր Ուորլիքին պետք հիմա օգտագործել հենց գրավյալ տարածքներ արտահայտությունը` թողենք համանախագահի խղճին: Սակայն փաստ է, որ երկու փաստաթղթերի երկու հնարավոր ձևակերպումներից նա ընտրել է հենց այդ տարբերակը:

Մյուս երեք կետերի մասով պետք է նշել առաջինը` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրին վերաբերող կետը, որի բովանդակության մեջ հետաքրքիր ավելացում է կատարվել: Կետը հնչել է հետևյալ կերպ` «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում:

Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»: Ի՞նչ է սա. Բառախա՞ղ, աբսուրդի թատրո՞ն, թե ցանկություն է` փորձել տալ ինչ-որ մանևրելու տեղ, որ հիմա ինչ կհամաձայնեցնեք` կհամաձայնեցնեք, բայց հետո մեկ անգամ ևս պետք է համաձայնեցնեք: Ինչ է սա և ինչ է նշանակում: Հաջորդ կետը` «Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ»:

Հիմա, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, ավելացում է ըստ Ուորլիքի, որը էլի չկար Լ' Աքվիլայում և Մուսկոկայում: Բայց  փորձենք սրա իմաստը հասկանալ: Այսինքն` ըստ պարոն Ուորլիքի, հայկական կողմերը պետք է հողային զիջումներ անեն, բայց փոխարենը անգամ չվերականգնեն ԼՂՀ տարածքի այն հատվածը, որը նախկին ԼՂԻՄ-ից էր և հիմա գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ: Էս ի՞նչ ավելացում է, ինչպե՞ս է սա տրամաբանվում, ո՞րտեղ է իր կարծիքով բալանսը:

Եվ վերջապես վերջին կետը, որը վերաբերվում է կապող միջանցքին: Կապող միջանցքի խնդիրը շոշափված է Լ’Աքվիլայում, Մուսկոկայում, բայց, կարծես, բոլորը շատ պարզ հասկացել են, որ հիմա այն փուլը կամ ժամանակը չէ, երբ կարելի է կարկին վերցնել և չափումներ անել: Ուորլիքը, կարծես, դա չի պատկերացրել: Եվ հիմա բավական չէ խոսում է Բաքվի կողմից չվերահսկվողի վերաբերյալ, վերջնական կարգավիճակի փոխադարձ համաձայնեցումն էլ 2 անգամ է անում ու  մի բան էլ կարկինով Լաչինի միջանցքն է չափում:

Ես կարծում եմ, որ սա ուղակիորեն աբսուրդ է և նորից եմ կրկնում, եթե հիմա անցնենք պարզ թվաբանության, ապա վեց կետից երկուսը կրկնվում է, մեկը մասամբ օգտագործում է բառակազմ «wording», որը ադրբեջանցիներին ավելի դուր կգա, երրորդ կետը վերաձևակերպում է` ավելացնելով էլեմենտներ, որոնք ռևերանս կարող են դիտվել Ադրբեջանի հանդեպ:

Եթե սա շանտաժի արդյունք չի, ապա ի՞նչ է: Եվ հետևաբար այստեղից առաջանում է շատ բնական հարց: Ի՞նչ է պետք անել` նորմալ կառուցողական քաղաքականությունը փոխարինել շանտաժո՞վ: Ես չգիտեմ, կլինի՞ արդյոք մեկը, որ այս հայտարարությանը, կամ նյութին որևէ կառուցողական կամ արդյունավետ էլեմենտ ամրագրի:

Օգտագործվում է շատ հետաքրքիր արտահայտությունն այն էլ չակերտների մեջ` «հաստատված փոխզիջում»: Նման արտահայտության օգտագործումը համարում եմ ոչ կոռեկտ: Չկա այսօր ստորագրված փաստաթուղթ: Մենք գիտենք ինչու չկա, գիտենք, թե Կազանում ով տապալեց այդ փաստաթուղթը: Իսկ փաստաթուղթ չլինելու հանգամանքի ներքո ի՞նչ հաստատված փոխզիջում` այն էլ չակերտներով:

Ամփոփելով` պետք է նշել, որ հույսը կամ ակնկալիքը կայանում է նրանում, որ`

ա) Համանախագահները կփորձեն իրար մեջ գալ ընդհանուր հայտարարի: Իրենք մի՞ դեմքով են հանդես գալիս բանակցային գործընթացում որպես միջնորդ, թե՞ ոչ: Սա շատ կարևոր է, քանի որ սա անմիջական ազդեցություն ունի բանակցային գործընթացի վրա բոլոր իմաստներով:

բ) Պարոն Ուորլիքը մեծ տեքստերի ժամանակ, հաշվի առնելով որ այստեղ չկա թվիթերյան սահմանափակում, կփորձի այսուհետ ավելի կոռեկտ արտահայտվել այն խնդիրների նկատմամբ, որոնք անդրադառնում են անվտանգությանը, ազգային պետական շահերին, մարդկանց ընկալումներին, վստահությանը, այդ թվում նաև վստահությանը համանախագահության իստիտուտի նկատմամբ»:

 

Հարակից հրապարակումներ`

Հայաստանում ԱՄՆ դեսպանը ներկայացրել է Ուորլիքի հայտարարության 3 պատճառ (տեսանյութ)

Հեֆերնի «ուշագրավ» գրառումները ԼՂ հակամարտության վերաբերյալ


ԼՂՀ ԱԳՆ-ն` Ուորլիքի հայտարարության մասին. ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, ենթակա չեն որևէ սակարկության

Ժիրայր Սեֆիլյանը՝ Ուորլիքի հայտարարության մասին. Թող չհամարձակվեն խոսքից գործի անցնել

Ուզըմ են, մենք էլ պտի չտանք. Մանվել Գրիգորյանը` Ուորլիքի հայտարարության մասին

Վերադարձ նախկին սահմաններին չի լինի. ԼՂՀ-ից արձագանքել են Ուորլիքին

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}