Ուզըմ են, մենք էլ պտի չտանք. Մանվել Գրիգորյանը` Ուորլիքի հայտարարության մասին
«25 տարի ա ես լսում եմ էդ հայտարարությունները», -այսօր Եռաբլուր կատարած այցի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը:
Այնուհետև հավելեց. «Միշտ էլ ուզել են, իրանց տվող ա՞ եղել: Դրանք ազատագրված տարածքներ են: Չհայտարարված պատերազմ, չվերջացած պատերազմ, միշտ էլ սենց գնում ա: Ուզըմ են, մենք էլ պտի չտանք»:
Նշենք, որ մայիսի 7-ին Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման Խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած է 6 կետից:
Ամերիկացի համանախագահն իր ելույթում թվարկել էր վեց տարր` «տևական խաղաղություն» ապահովելու համար: Մասնավորապես այդ տարրերից երրորդը վերաբերում էր ազատագրված տարածքներին, ինչի վերաբերյալ նա ասել էր. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»:
Հարակից հրապարակումներ`
Վերադարձ նախկին սահմաններին չի լինի. ԼՂՀ-ից արձագանքել են Ուորլիքին
Ջ. Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին