Միյատովիչը դատապարտել է Բաքվում մայիսի 6-7-ը բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների վրա հարձակումները
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է Բաքվում մայիսի 6-7-ը բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների վրա հարձակումները: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Լրագրողները ցույցերի ժամանակ կատարել են իրենց պարտականությունները, երբ նրանց վրա հարձակումներ են եղել: Լրագրողների նկատմամբ բռնության այս վերջին դրսևորումը խոսում է Ադրբեջանում մամուլի ազատության տագնապալի վիճակի մասին»,- նշել է վերջինս:
«Ոստիկանությունը պատասխանատու է լրագրողների անվտանգության ապահովման համար: Անընդունելի է նրանց վրա հարձակումները կամ հարձակման հրահրումը: Ես հույս ունեմ, որ այս դեպքերն արագ և թափանցիկ ուսումնասիրման առարկա կդառնան»,- եզրափակել է Միյատովիչը:
ԵԱՀԿ պաշտոնական կայքը հիշեցնում է, որ որ մայիսի 6-ին «Թուրան» լրատվական գործակալության լրագրող Էթիմադ Բուդագովը հարձակման է ենթարկվել ոստիկանության կողմից, իսկ մի խումբ այլ լրագրողներ իրավապահ մարմինների կողմից բերման են ենթարկվել: Ոստիկանությունը փորձել է ձերբակալել նաև «Թուրան» լրատվական գործակալության և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի լրագրողների:
Իսկ մայիսի 7-ին Obyektiv հեռուստաընկերության լրագրող Հուսեին Ազիզօղլուն ընդդեմ ցուցարարների դատական նիստը լուսաբանելու ընթացքում, ոստիկանների ներկայությամբ, հարձակման է ենթարկվել անհայտ անձի կողմից, ինչի հետևանքով նա վնասվածքներ է ստացել, ինչպես նաև վնասվել է նրա տեսախցիկը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում