Աշխարհում 17:20 08/05/2014

Պուտինը փոխում է ուկրաինական սցենարը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցներին հետաձգել երկրի հարավ-արևելյան շրջանների կարգավիճակի շուրջ մայիսի 11-ին նախատեսված հանրաքվեն: Նա նաև նշել է, թե մայիսի 25-ի արտահերթ նախագահական ընտրությունները «ճիշտ ուղղությամբ արվող քայլ են»: Բացի այդ, Պուտինի խոսքով՝ ռուսական զորքերը հետ են քաշվել ռուս-ուկրաինական սահմանից: 

Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ բանակցություններից հետո Պուտինի այս հայտարարությունները էականորեն տարբերվում են մինչ այդ արված ավելի կոշտ շեշտադրումներից (տես տեսանյութը):

«Կիևի իշխանությունների և Ուկրաինայի հարավ-արևելքի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսությունը հակամարտության կարգավորման առանքցային տարրն է: Այդ երկխոսության պարտադիր պայմանը բռնությունների անհապաղ դադարեցումն ինչպես զինված ուժերի մասնակցությամբ, ինչը բացարձակապես անընդունելի է ժամանակից աշխարհում, այնպես էլ անօրինական զինված խմբավորումների մասնակցությամբ»,- նշել է Պուտինը:

Միաժամանակ նա շեշտել է, որ մայիսի 25-ի համապետական ընտրությունների անցկացումն ինքնին ճիշտ քայլ է, սակայն, ՌԴ նախագահի համոզմամբ, դրանք ոչինչ չեն լուծի, եթե երկրի հարավ-արևելքի բնակիչները համոզված չլինեն, որ իրենց իրավունքների պաշտպանությունը կերաշխավորվի: Պուտինը կոչ է արել Կիևին անհապաղ դադարեցնել Ուկրաինայի հարավ-արևելքում «պատժիչ գործողությունները», ինչի համատեքստում էլ միաժամանակ կոչ արել հարավ-արևելքի ակտիվիստներին հետաձգել հանրաքվեի անցկացումը, որպեսզի այդ համաուկրաինական երկխոսության համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն:

Պուտինի հայտարարության արձագանքները

Ռուսաստանի ղեկավարի հայտարարության արձագանքներն Արևմուտքում դրական են, սակայն զգուշավոր և կասկածամիտ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, թե Պուտինի հայտարարությունը «օգտակար է» Ուկրաինայում լարվածությունը թուլացնելու տեսանկյունից: Միաժամանակ նա այդքանը բավարար չի համարել՝ կոչ անելով Ռուսաստանին ազդել Ուկրաինայում ռուսամետ զինված ակտիվիստների վրա, որպեսզի ապահովվի մայիսի 25-ի ընտրությունների անցկացման անվտանգությունը:

Փսակին անօրինական է համարել Ուկրաինայի հարավ-արևելքում հանրաքվեի անցկացումն ընդհանրապես, քանի որ, ըստ նրա, դա չի արվում Ուկրաինիայի իշխանությունների համաձայնությամբ: Ավելի կտրուկ է արտահայտվել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը, ում խոսքով՝ Ուկրաինայում տարածաշրջանների կարգավիճակի շուրջ հանրաքվեն ոչ թե պետք է հետաձգվի, այլ չեղյալ հայտարարվի: 

Պուտինի հայտարարությունը շատ ավելի լավատեսական ըմբռնում է ստացել Եվրամիությունում: Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունն արտահայտում է Ուկրաինայում լարվածությունը թուլացնելու պատրաստակամության մասին:

«Ես ընդունում եմ ի գիտություն նախագահ Պուտինի վերջին հայտարարությունները, որոնք ազդարարում են իրավիճակի թուլացման պատրաստակամության մասին, այդ թվում նրա կոչը ձեռնպահ մնալ Ուկրաինայի արևելքում հանրաքվեի անցկացումից և սահմանի մոտից զորքերի հեռացման մասին հայտարարությունը»,- ընդգծել է Ռոմպեյը: 

Ուկրաինան արձագանքել է բավական կոշտ: Երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը Պուտինի հայտարարությունը որակել է «օդի առևտուր»:

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, օդի առևտուր անելը չի սազում մեծ երկրի նախագահին: Ուկրաինայում որևէ հանրաքվե մայիսի 11-ին նախատեսված չէ: Եթե անջատողականները, որոնք աջակցություն են ստանում Ռուսաստանից, հրաման են ստացել հետաձգել այն, ինչը չի էլ նախատեսվել, ապա դա նրանց ներքին հաշիվներն են»,- հայտարարել է Յացենյուկը: 

Որքան էլ Յացենյուկի համոզմամբ անջատողականները հրաման են ստացել հետաձգել հանրաքվեն, ավելի ուշ պարզվեց, որ նրանք մտադիր չեն դա անել: Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում ձևավորված տեղի իշխանությունները որոշել են չհետաձգել հանրաքվեն և շարունակել նախապատրաստվել մայիսի 11-ի քվեարկությանը, որով պետք է որոշվի տարածաշրջանների իրավական կարգավիճակը Ուկրաինայի կազմում կամ նրանից դուրս:

«Հանրաքվեն կկայանա մայիսի 11-ին, մենք պատրաստվում ենք, քվեաթերթիկները տպվում են, ամեն ինչ ուժի մեջ է: Ոչինչ չի փոխվել, և ոչ մի հետաձգում չի լինի»,- հայտարարել են Ուկրաինայի հարավ-արևելքի բանակի մամուլի ծառայությունից: 

Ողջ պատասխանատվությունն ընկնում է Կիևի վրա

Ուկրաինայի գործող իշխանությունները մշտապես մեղադրել են Մոսկվային իրավիճակը երկրում ապայունացնելու, անջատողականներին աջակցելու և զինված ներխուժում իրականացնելու մեջ: Արևմուտքը նույնպես Ռուսաստանին մեղադրում է ապակառուցողական քաղաքականություն իրականացնելու և Ուկրաինայի պառակտման փորձերի մեջ: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի , Լեհաստանի և մի շարք այլ պետությունների պաշտոնյաները բազմիցս շեշտել են, թե Ռուսաստանը ցանկանում է տապալել Ուկրաինայում նախագահական ընտրությունները, ինչով էլ խորացնել առկա ճգնաժամը:

Արևմուտքի կողմից քաղաքական այդ հուժկու ճնշումը և խստացվող տնտեսական պատժամիջոցները հավանաբար ստիպել են Մոսկվային վերանայել քաղաքականությունը Ուկրաինայի հարցում: Քաղաքական և տնտեսական հնարավոր ավելի մեծ կորուստներից և Արևմուտքի հետ հարաբերությունների էլ ավելի վատթարացումից խուսափելու համար Ռուսաստանը, կարծես թե, որդեգրում է այլ մոտեցում:

Պուտինի հայտարարությունը կարող է վկայել, որ Մոսկվան փորձ է անում աջակցել Ուկրաինայում համազգային երկխոսության կայացմանը, կոչ է անում կողմերին դադարեցնել բռնությունները, դրական է գնահատում առաջիկա նախագահական ընտրությունների անցկացումը, հետևաբար իր հասցեին բոլոր մեղադրանքները անհիմն են: Ռուսաստանի նախագահի հայտարարությունը կարող է նաև փաստել, որ Մոսկվան ամենևին էլ շահագրգռված չէ Ուկրաինայի պառակտմամբ կամ իր կազմի մեջ Ղրիմի օրինակով այլ շրջանների մտնելուն: Փաստորեն, այսուհետ դժվար կլինի Մոսկվային մեղադրել ապակառուցողական լինելու մեջ, քանի որ Ռուսաստանը բարի կամք ցուցաբերեց և արեց հնարավորը իրավիճակի կարգավորման ուղղությամբ:


Տիգրան Խաչատրյան
քաղաքագետ


Նախորդիվ`

Ուկրաինայի արևելքում ապստամբները չեն հետաձգել հանրաքվեի օրը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:22
Ընդդիմությունը ողջունել է Արցախի հայաթափումը, որպեսզի իրենք այստեղ ունենային մի քանի հազար ավել ցուցարար. Գևորգ Պապոյան
«Երկրորդ և երրորդ նախագահների թիմերն իշխանությունների վրա ճնշում էին գործադրում, թե ինչու ամեն ինչ չեք անում որպեսզի ԼՂ ...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մեկ օր տևած պատերազմում զnհվել է 235 հոգի, նրանցից 54-ը հnւղարկավորվել է Արցախում, որոնց շիրիմներին այսօր ծաղիկներ չեն խոնարհվի
Ասկերանի «Բերդ» թերթը հրապարակել է 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողության ժամանակ զոհված Արսենի լուսանկարն ու գրել....
Աղբյուր` Panorama.am
13:39
Այս իշխանությունները սրբապղծnւթյան մի նոր փուլ են սկսել. Սաղաթելյան
«Հայաստանի թրքահպատակ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի լեգիտիմացնեն Ալիևի կողմից ցեղասպան գործողություններն Արցախում, ամեն ինչ...
Աղբյուր` Panorama.am
13:34
Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակն ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում. Ավանեսյան
«Ընդհանուր առմամբ, Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում»,- կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լյովա Բարոյան. Տեղից ելնողը դարձել է ուսուցչին սովորեցնող
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի մաթեմատիկայի կենսաթոշակառու ուսուցիչ Լյովա Բարոյանը գրում է. «Սկսվեց սեպտեմբերը, ուսուցիչներս...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մեր հայրենակիցները Բաքվի բանտերում են մեր թշնամիների հետ այս իշխանության հանցավոր համագործակցության հետևանքով. Բագրատ Սրբազան
«Ազատագրության առաջին իսկ օրվանից մենք բազմաթիվ հերոսներ ունենք, որոնք գտնվում են անհայտության մեջ, ու դա մեր ներսում նույնպես...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կառավարությունը հերթական 4.6 մլրդ դրամը հատկացրեց 97,7 կմ ճանապարհահատվածների միջին նորոգման համար
«Նախագծով նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից 4 մլրդ 618 մլն դրամ հատկացնել ճանապարհների միջին նորոգման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
13:07
Արցախի ժողովուրդն ունի վերադարձի անվիճելի իրավունք, որն անհրաժեշտ է ՀՀ և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանման առաջին տարելիցի կապակցությամբ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարություն է տարածել
Աղբյուր` Panorama.am
13:03
«Նոա» - «Մլադա Բոլեսլավ» խաղի տոմսերն արդեն վաճառքում են
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում Երևանի «Նոան» հոկտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական»...
Աղբյուր` Panorama.am
12:59
Սարավանում մեքենաներ են բախվել. Կան հոսպիտալացվածներ
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 19-ին, ժամը 10։02-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղից...
Աղբյուր` Panorama.am
12:40
Ռուբեն Մելիքյան. Ինձ թվում է՝ մենք այլ Մալյան ենք տեսնելու
«Ճիշտ է՝ Նարեկ Մալյանը ոչ թե ազատազրկվածի, այլ կալանավորվածի կարգավիճակով է, բայց շատ հազվադեպ բան է տեղի ունեցել։ Անձը  մեկ տարի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Մենք ապրում ենք ավտորիտար դիկտատուրայի պայմաններում. Ավետիք Չալաբյան
Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ աշնանը Սրբազան շարժումը  սկսելու է գործողությունների նոր փուլ։ Փորձագիտական գնահատականներով շարժումն...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ավելի լավ է այսպիսի ռիսկ առաջացնենք, քան ռիսկ, որ մարդիկ զոհվեն, որը ոչ ոք չի կարող կոմպենսացնել. Փաշինյան
«Վտանգավոր օբյեկտ է, ասում ենք՝ ձեռք չտաս կպայթի։ Ինքը գնում՝ դատարան է դիմում, վերջինս վարույթ է ընդունում, ասում է պետք է քննարկենք։...
Աղբյուր` Panorama.am
12:05
Սեպտեմբերի 19-ը պետք է դառնա մեր կյանքը վերաիմաստավորելու, մեր ինքնությունը վերագտնելու, համախմբվելու օր. Արցախի թեմի առաջնորդ
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունների տարելիցի առիթով
Աղբյուր` Panorama.am
11:33
Սիրուշո. Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էր
Երգչուհի Սիրուշոն, որ բարձր ջերմությամբ օրեր առաջ ելույթ էր ունեցել փառատոներից մեկի ժամանակ, գրում է. «Իմ բարձր ջերմությունն ու հազը,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Սnւտ են ասում այն գործիչները, թե հնարավոր էր մնալ Արցախում և ապրել. Մետաքսե Հակոբյան
«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում իրականում ցեղասպանnւթյուն էր ու դա պլանավորած ցեղասպանnւթյուն էր։
Աղբյուր` Panorama.am
11:29
Կառավարությունը 1.9 մլրդ դրամ հատկացրեց 2017 թ.-ից մեկնարկած «Ինժեներական քաղաք» ծրագրին
Նախագծով նախատեսվում է «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրից չօգտագործված 1 մլրդ 940 մլն դրամ հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
11:27
Մալյան. Լուրջ իրադարձություններ են սպասվում մեր տարածաշրջանում, այս իշխանությանը հեռացնելու ռեալ դուռ է բացվելու մեկ ամսվա ընթացքում
«Լուրջ իրադարձություններ են սպասվում մեր տարածաշրջանում ու մասնավորապես մեր երկրում՝ կապված Վրաստանի ընտրությունների հետ, վերջնականապես...
Աղբյուր` Panorama.am
11:09
Մալյան. Սիրունացել եմ, գիրքս եմ ավարտել, հետաքրքիր բաներ դեռ կլինեն
«Իմ ձերբակալության օրը Արցախը մերն էր, հիմա դուրս եմ գալիս... չգիտեմ, զգացողություն է, որ ես նոր եմ ապրում այդ կորստի ցավը»,-...
Աղբյուր` Panorama.am
11:02
Սեպտեմբերի 19-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Հայաստանի ղեկավարությունն անում է հնարավորը, որպեսզի գերիները երբևէ, գոնե քանի դեռ իրենք իշխանության են, չվերադառնան. Մետաքսե Հակոբյան
«Հայաստանի ղեկավարությունը որևէ քայլ չի անում գերիներին վերադարձնելու համար, անում է  հակառակ քայլը, որպեսզի գերիները երբևէ,...
Աղբյուր` Panorama.am
10:55
Մամիկոն Ասլանյան. Վանաձորում տեղի է ունեցել հակասահմանադրական պրոցես, որը մինչև հիմա շարունակվում է
Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որ տևական ժամանակ եղել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանի խցակիցը Վարդաշեն ՔԿՀ-ում, այսօր եկել էր...
Աղբյուր` Panorama.am
10:38
Նարեկ Մալյանն ազատության մեջ է
Դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն այսօր դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից։...
Աղբյուր` Panorama.am
10:31
Դատախազություն. Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով
Գլխավոր դատախազությունը հերքում է «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակում, ըստ որի՝ ««Սերժ Սարգսյանի և...
Աղբյուր` Panorama.am
10:27
Դատարան է ուղարկվել կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքերի առթիվ քննված հերթական քրեական վարույթը
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով...
Աղբյուր` Panorama.am
10:23
ԱԳՆ. Արցախի տեղահանությունն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, որ տեղի ունեցավ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ընթացքում
Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ու դրա հետևանքով արցախցիների բռնի տեղահանման տարելիցի կապակցությամբ ԱԳ նախարարությունը հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
10:17
Արցախը չի բռնազավթվել, այլ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն. Դավիթ Գալստյան
«Բոլորս գիտակցում ենք՝ եթե Հայաստանիի Հանրապետությունը չճանաչեր Արցախն Ադրբեջանի մաս, ապա մենք չէինք լինի այս իրավիճակում»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Գագիկ Բաղունց. Ես այսօրվա արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «Шведски синдром»-ին
«Այն ողբերգությունը, որ տեղի ունեցավ մեկ տարի առաջ Արցախում, այդպես էլ մեծ հաշվով հայ ազգի համար դաս չհանդիսացավ»,-Եռաբլուրում...
Աղբյուր` Panorama.am
09:52
Սամվել Շահրամանյան. Մեծ ցավով եմ լսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության գործադիր, օրենսդիր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարեկ Մալյանն ազատության մեջ է
10:52 19/09/2024

Նարեկ Մալյանն ազատության մեջ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}