Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով Թուրքիայի շանսերը մեծանում են

Եվրոպական միության երկրները 10 տարվա ընթացքում երկրորդ անգամ համոզվում են, որ ռուսական երկնագույն վառելիքից կախվածությունն ուղղակիորեն սահմանափակում է քաղաքական գործընթացներում ազատ մանևրելու հնարավորությունը: Մյուս կողմից էլ Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամում և Կրեմլի կողմից քողարկված սպառնալիքների առաջքաշումը (Վ. Պուտինի նամակը ռուսական գազ սպառող երկրներին) կրկին անգամ ապացուցում են, որ Ռուսաստանը Եվրամիության համար որպես էներգետիկ գործընկեր հուսալի չէ:

Նման պարագայում Եվրամիության համար առավել քան կարևոր է դառնում մտածել գազի մատակարարման աղբյուրների և ուղիների դիվերսիֆիկացման մասին: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի առաջարկը` ստեղծել ԵՄ էներգետիկ միություն և Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերի ու մի շարք այլ պաշտոնյաների` դրան կողմ արտահայտվելը, ինչպես նաև գազի միասնական գին սահմանելու առաջարկը  գալիս են ապացուցելու, որ Եվրամիությունը լրջորեն մտահոգված է:

Դատելով ԵՄ բնական գազի մատակարարման աղբյուրների և ուղիների տարբերակման նախկին փորձից և ներկայիս նախագծերից` ակնհայտ է դառնում որ այդ ծրագրերում առանցքային դերերից մեկը ստանձնելու է Թուրքիան: Շնորհիվ իր չափազանց նպաստավոր աշխարհագրական դիրքի վերջինս ունի բոլոր հնարավորությունները դառնալ տրանզիտային կապուղիների հիմնական հանգույց, որի միջոցով ադրբեջանական, իրանական, իրաքյան, ինչու չէ` նաև կիպրական ու իսրայելական գազը կհասցվի եվրոպացի սպառողներին: Իրականում` Թուրքիայի առավելությունները չեն սահմանափակվում միայն աշխարհագրական դիրքով, այստեղ կարևոր նշանակություն ունի նաև վերջին տարիների տնտեսական աճի բարձր տեմպը, ինչի շնորհիվ մեծանում է նաև նրա էներգետիկ շուկան:

Ուկրաինական ճգնաժամի ընթացքում Եվրամիության շահագրգռվածությունը` նոր ուղիների կառուցման հարցում բարձրաձայնվել է բազմիցս:

Այսպես կոչված «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որը ենթադրում է Ռուսաստանը շրջանցող ուղիներով գազի մատակարարում եվրոպական շուկաներ, իր մեջ է ներառում նաև Թուրքիան, որն առանցքային դերակատարում է ստանձնում այդ միջանցքում: Հարավային գազային միջանցքի ձևավորման համար ներկայումս շրջանառվող հիմնական նախագիծը TANAP-ն է (TransAnadoluPipeline), որը ձգվելու է Թուրքիայի արևելքից մինչև արևմուտք: Ըստ ծրագրի` դրա շինարարությունը նախատեսված է սկսել 2015թ-ին և ավարտին հասցնել 2018թ-ին: Այն պետք է տարեկան տեղափոխի 16 մլրդ խմ ադրբեջանական բնական գազ, որը կարդյունահանվի Ադրբեջանի «Շահ-Դենիզ-2» հանքավայրից, որի շինարարությունն արդեն իսկ մեկնարկել է:

16 մլրդ խմ գազից 10 մլրդը կհասցվի եվրոպական երկրներին, իսկ 6 մլրդը Թուրքիան կսպառի ներքին շուկայում:

Թուրքիայի համար գազային ոլորտում պոտենցյալ գործընկեր է նաև Հյուսիսային Իրաքում Քրդական ռեգիոնալ կառավարությունը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Անկարային հաջողվել է համաձայնության հասնել քրդական կառավարության հետ, և նախատեսվում է 2017թ-ից Թուրքիա արտահանել տարեկան 4 մլրդ խմ գազ: Մինչև 2020թ-ը մատակարարման ծավալները պետք է հասնեն 10 մլրդ խմ-ի, իսկ դրանից հետո` մինչև 20 մլրդ-ի:

Թուրքիայի տրանզիտային նշանակությունն էլ ավելի կմեծանա, եթե Միջերկրական ծովի արևելյան մասում հայտնաբերված գազի պաշարները ինտենսիվ կերպով արդյունահանվեն: Մասնավորապես ներկայումս Իսրայելի արդյունահանած գազը սպառվում է ներքին շուկայում, սակայն եթե ծավալները մեծանան, ապա Եվրոպա գազ արտահանելու հիմնական ուղին կանցնի կրկին Թուրքիայով: Գրեթե նույն իրավիճակն է նաև Կիպրոսի շուրջ առկա գազային պաշարների մասով, սակայն այստեղ կան քաղաքական խոչընդոտներ: Գազի հանքավայրերի շահագործումը պահանջում է Թուրքիայի և Կիպրոսի կողմից միասնական ջանքերի համադրում: Կարելի է ենթադրել, որ սպասվող գազային «բումը» նոր ալիք կհաղորդի սառեցված հակամարտության լուծման գործընթացին:

Ինչ վերաբերում է իրանական գազին, ապա այստեղ խնդիրը դուրս է երկկողմ հարաբերությունների հարթությունից: Որպեսզի պաշարներով աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող Իրանը սեփական գազով դուրս գա եվրոպական շուկա, անհրաժեշտ է, որ արևմուտքը` ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրանի հետ հասնի մի շարք կնճռոտ հարցերի կարգավորմանը, ինչը բավական երկարատև գործընթաց է:

Սակայն, ինչպես նշում են որոշ թուրք մասնագետներ, գազի բաշխման կենտրոն դառնալու համար Թուրքիային անհրաժեշտ է ոչ թե 16, այլ 50-60 մլրդ խմ գազ: Իսկ այդպիսի ծավալները միայն Ադրբեջանով և Հյուսիսային Իրաքով անհնար է ապահովել, ինչը ստիպում է շահագրգիռ կողմերին դուրս գալ հարևան տարածաշրջաններ:

Այս առումով գազամատակարարման դիվերսիֆիկացման հարցում շահագրգռված Եվրամիության առաջ լուրջ խնդիրներ են կանգնած` մինչև «Հարավային գազային միջանցք» հավակնոտ ծրագրի կյանքի կոչելը: Եվ այստեղ միայն ռուսական կողմի խոչընդոտ լինելը չէ, կան նաև այնպիսի սուր հարցեր ողջ Կասպյան-սևծովյան տարածաշրջանում, որոնք ի վիճակի են ձախողել ցանկացած լայնամասշտաբ ծրագիր: Այդ խոչընդոտներից մեկն էլ արցախյան հակամարտությունն է, և եթե գնալով ակտիվանում են մասնավորապես` TANAP-ի իրագործման շուրջ զարգացումները, ապա կարելի է սպասել, որ կակտիվանան հենց արցախյան հակամարտության շուրջ ընթացող գործընթացները, ինչի ականատեսը մենք արդեն լինում ենք (Ջ. Ուորլիքի և Ջ. Հեֆերնի տարածած հայտարարությունները): Մյուս կողմից էլ դրան կարող են նպաստել նաև Ռուսաստանի և Արևմուտքի շահագրգռվածությունը` ուկրաինական ճգնաժամի ֆոնին մեկ այլ հարթակում հանդես գալ կառուցողական համագործակցությամբ:

Ինչևէ, Թուրքիայի` գազամատակարարման կենտրոնի վերածվելու գործընթացը չի կարող շրջանցել Հայաստանը, որի հետ խզված կապերը արգելակում են Անկարայի` Հարավային Կովկաս, հետևաբար նաև Կենտրոնական Ասիա լիարժեք մուտք գործելուն:

Քաղաքագետ, վերլուծաբան Գոռ Ծառուկյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}