Հետախույզ. Ղարաբաղյան պատերազմում մենք հաջողություն հասանք, քանի որ գործել ենք ուղեղով
Շուշիի ազատագրումը ստրատեգիական օպերացիա էր: Ասուլիսում ասաց Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:
1992թ. մայիսի 8-9-ին իրականացվեց հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը՝ Շուշիի ազատագրումը: Քաղաքի ազատագրման գործողությունը մշակվել ու ղեկավարվել է հայ տաղանդավոր ռազմական մասնագետների և ազատագրական պայքարի հերոսների կողմից՝ լեգենդար գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանի (Կամանդոս) ղեկավարությամբ: Գործողությանը նախապես տրվել է «Հարսանիք լեռներում» անվանումը: Գրոհելով միաժամանակ չորս ուղղություններով, հայ մարտիկները կազմակերպվածության բացառիկ խիզախության ու վճռականության շնորհիվ, մայիսի 9-ին ամբողջովին ազատագրել են քաղաքը:
Վ. Վարդանովն ասաց, որ ղարաբաղյան պատերազմում հայ զինվորների հաջողությունն այն է, որ իրենք գործել են ուղեղով, խելացի, այլապես միայն դիվանագիտությամբ հնարավոր չէր հետ վերցնել հայկական հողերը:
«Ցավոք, Շուշիի ազատագրումից հետո մեր երջանկությունը կարճ տևեց, քանի որ մեկ ամիս անց հանձնեցինք Շահումյանը, Մարտակերտը»,- ասաց նա Վ. Վարդանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը