Հետախույզ Վովա Վարդանով. Իսկ ո՞վ է այդ երկգլխանի մարդը Հայաստանում, որ այդ հողերը հանձնի
«Իրենց ասելիքը քիչ բան է նշանակում: Իրենք էլ գիտեն, որ իրենց ասածների վրա ոչ ոք ուշադրոթյուն չի դարձնում»,- ասուլիսում ասաց Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի երեկվա հայտարարությունների մասին, թե ազատագրված վեց տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանին:
Նա ընդգծեց, որ այդ տարածքները երբեք չեն հանձնվելու, քանի որ հանձնելու դեպքում մի քանի տարի անց կհանձնվի Ղարաբաղը, մի քանի տարի անց՝ Զանգեզուրը. «Իսկ ես հույս ունեմ, որ իմ երեխաների, ծոռների օգնությամբ հավերժ ապրելու եմ այս տարածքում: Իսկ ո՞վ է այդ երկգլխանի մարդը Հայաստանում, որ այդ հողերը հանձնի»:
Վ. Վարդանովն ասաց, որ ազատագրված տարածքները պետք է անպայման վերաբնակեցվեն, պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել, որ այդտեղ մարդ բնակվի:
Ազատամարտի-հետախույզ, «Տիգրան Մեծ» զորամիավորման հրամանատար Սուրեն Կարապետյանն էլ ասաց, որ Հայաստանը վերջին շրջանում փոխզիջումների քաղաքականություն է վարում, ամեն հարցում գնում է փոխզիջման:
«Նախ պետք է հենց ազատամարտիկներին հարցնել՝ համաձայն են հանձնել այդ տարածքները, թե ոչ, քանի որ նրանց արյան գնով է ազատագրվել այդ տարածքները »,- ասաց ազատամարտիկը՝ հավելելով, որ դեռ էլի ազատագրելու տարածքներ ունեն՝ Գետաշենը, Շահումյանը, Արծվաշենն ու Նախիջևանը:
Շուշիի ազատագրման անմիջական մասնակից, ազատամարտիկ, Տիգրան Խանումյանն էլ նշեց, որ իրենք հույս ունեն, որ Արարատի մյուս կողմում գտնվող հայկական հողերն էլ դեռ պետք է վերցնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան