ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են կատարել բոլոր հիմնական կոմունալ վճարումները բանկոմատային ցանցի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է կոմունալ վճարումների ցուցակի զգալի ընլայնման և ամբողջ բանկոմատային համակարգի միջոցով կոմունալ վճարումների ընդունման առցանց ռեժիմի անցնելու մասին:
Բանկոմատների նոր ֆունկցիոնալ հնարավորությունները թույլ են տալիս բանկի քարտապաններին 2014թ. մայիսից առցանց կատարել կոմունալ ծառայությունների վճարում ՀՀ հետևյալ կոմունալ օպերատորների օգտին`«ՎիվաՍել-ՄՏՍ», «Օրանժ-Հայաստան», «Բիլայն» (ֆիքսված ու բջջային կապ), «Հայաստանի էլեկտրացանցեր», «Գազպրոմ-Հայաստան» (Հայռուսգազարդ), «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի ջրմուղկոյուղի», «Արմավիր ջրմուղկոյուղի», «Յուքոմ»: Այս մասին տեղեկացնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:
Ծառայությունը հասանելի է ՀՀ ողջ տարածքում տեղակայված բանկի բոլոր 137 բանկոմատների համար: Դրանց միջոցով կատարված վճարումները շուրջօրյա առցանց ռեժիմով փոխանցվում են կոմունալ օպերատորին` անկախ բանկի գործառնական ժամերից: Այսպես, վճարելով բջջային կապի համար բանկոմատների միջոցով բանկի ոչ աշխատանքային ժամերին` հնարավոր է անմիջապես վերականգնել կապը: Բացի այդ, օպերատորների օգտին վճարում կատարելիս միջնորդավճարներ հաճախորդների համար նախատեսված չեն:
Վճարում կատարելու համար հաճախրդից չի պահանջվում լրացուցիչ պայմանագրերի կամ համաձայնագրերի կնքում բանկի կամ օպերատորի հետ, բավական է լինել ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապան: Վճարում կատարելու համար պետք է բանկոմատի էկրանին ընտրել «Կոմունալ վճարումներ» մենյուն և հետևել հրահանգներին:
Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով բանկի միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Մեզ համար կարևոր է բանկի հաճախորդների հարմարավետության մշտական բարելավումը, և ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով կոմունալ օպերատորների օգտին առցանց վճարումների ծառայության ներդրումը ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ: Մեր բանկոմատները թույլ են տալիս առանց դժվարությունների կատարել կոմունալ վճարումներ Երևանում ու Հայաստանի բոլոր շրջաններում: Նոր մեթոդի գլխավոր առավելություններն են` շուրջօրյա օնլայն ռեժիմ, միջնորդավճարների ամբողջական բացակայություն, վճարումների ամենամեծ քանակ և բանկոմատների լայն ցանց Հայաստանի ողջ տարածքում»: