Հասմիկ Պողոսյանը՝ Անաստաս Միկոյանի հուշարձանի տեղադրման մասին. «Պետք է մի քիչ խորամանկ լինենք»
«Հայազգի գործիչների մասին որևէ բան ասելուց առաջ պետք է մտածել, թե ինչ ազդեցություն կունենա միջազգային ասպարեզում: Մի քիչ զգույշ պետք է լինենք, մի քիչ խորամանկ, սուս-փուս քննարկենք, հասկանանք, կշռադատենք ու նոր որոշումներ ընդունենք»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք Երևանի ավագանու որոշման՝ Անաստաս Միկոյանի կիսանդրին կանգնեցնելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ որոշումը Երևանի ավագանին կայացրել էր ապրիլի 30-ի նիստում՝ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տված դրական եզրակացության հիման վրա: Որոշմանը դեմ էին քվեարկել Հանրապետական խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը և «Բարև Երևան» դաշինքը:
Նախարարի կարծիքով, Երևանի ավագանին, լսելով հնչած կարծիքները, լրացուցիչ քննարկումներ կկազմակերպի:
«Ամեն պարագայում պետք է ավելի հանգիստ, հանդարտ անենք, ոչ թե ամեն ինչ զգացմունքային: Դա մեզ խանգարում է»,- ասաց Հ. Պողոսյանը:
Նախարարի դիտարկմամբ, գիտնականները պետք է լուրջ կշռադատեն, քննարկեն, պատմաբաններն իրենց լուրջ խոսքն ասեն. «Ժամանակ կա: Այդպես էլ կարվի»:
Միաժամանակ Հ. Պողոսյանը նշեց, որ հուշարձանը դրված չէ ու այդ հարցը մշակույթի նախարարության իրավասության շրջանակներից դուրս է:
Նախորդիվ՝
Միկոյանի և նրա հուշարձանի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում