«Պերեբարշչիլ, բրատան». ՌԴ ԱԳՆ-ից սաստել են Վոլինկինին
«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինի վերջին հայտարարությունները, որով նա արևմտյան կողմնորոշում ունեցող հասարակական կազմակերպություններին «սեպ խրող» էր անվանել և կոչ արել «չեզոքացնել» նրանց, հայ հանրության կողմից արժանացել էր համապատասխան արձագանքի: Ռուսաստանյան կողմում ևս անարձագանք չեն մնացել։
Ռուսաստանյան ԱԳՆ-ից վերջինիս ասել են. «Պերեբարշչիլ, բրատան»։ Հատկապես ով է դիվանագիտորեն ձևակերպել սույն «նոտան» և ինչ կոնտեքստով, թերթի աղբյուրները չեն ասել: