Լևոն Տեր-Պետրոսյանն այցելեց Հաղթանակի զբոսայգի
«Դուք պիտի պահպանեք, պահպանեք»,- այսպիսին էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ներկայիս իշխանությունները, նոր սերունդը կկարողանան պահպանել ձեռք բերված հաղթանակը:
Նա ՀԱԿ խմբակցության անդամների՝ Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի, Գագիկ Ջհանգիրյանի հետ այցելեց Հաղթանակի զբոսայգի: Լ. Տեր-Պետրոսյանը լրագրողների այլ հարցերին չպատասխանեց:
Լ.Տեր-Պետրոսյանին շրջապատող խմբի մեջ էր նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով բավական մտերմիկ խոսքուզրույցի մեջ էր մտել առաջին նախագահի հետ: