Մայիսի 10-ին Հայոց ցեղասպանության հիշատակի երթ տեղի կունենա ԱՄՆ-ի Մերիմեք Վելի շրջանում
ԱՄՆ-ի Մերիմեք Վելի շրջանում մայիսի 10-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ, որին կհետևեն դրոշի բարձրացման և հուշարձանի բացման արարողությունները: Այս մասին տեղեկացնում է «Lowell Sun» պարբերականը:
«Մոր ձեռքեր» անունը կրող հուշահամալիրի նախագծի հեղինակը նախկին քաղաքապետ Ջեյմս Միլինազոն է, ով հիմա քաղաքային խորհրդի անդամ է: Իսկ դիզայնի գաղափարը տվել է գեղանկարիչ Դանիել Վարուժան Էնիջինյանը:
Ավելի վաղ Վարուժան Էնիջինյանը հուշարձանի վերաբերյալ նշել էր. «Խաչքարի հիմքում հելունով գործող ձեռքերն են, որը խորհրդանշում է հայ ժողովրդի մշակութային ժառանգության հարստությունը, որը մեր նախնիները դարերի ընթացքում են ձեռք բերել: Հանգույց առ հանգույց էլ՝ հայ ժողովուրդն ամենուրեք հույսեր և երազանքներ է հյուսում»:
Պարբերականը նաև հիշեցնում է, որ 1915 թ.` առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Արևմտյան Թուրքիայի հայկական գավառներում տեղի են ունեցել 20-րդ դարի առաջին էթնիկ զտումները:
«Lowell Sun»-ը նաև պատմում է 14-ամյա Աբարհամի մասին, ով փրկվել է հույն ընտանիքի կողմից: Վերջինները թաքցրել են տղային, թույլ չտալով որպեսզի նա կիսի Դեր Զորի անապատներ մահվան երթ կատարող իր ընտանքի ճակատագիրը:
Այդ ընտանիքն իրեն վտանգի է ենթարկել, սակայն քչերին էր հայտնի, որ նույն ճակատագիրն է նրանց սպասվելու 1922-ին, երբ գրեթե 1 միլիոն էթնիկ հույներ և ասորիների կոտորվեցին Թուրքիայում:
Նախորդիվ՝
Մասաչուսեթսում հանդիսավոր կերպով բացվելու է «Մոր ձեռքեր» անունը կրող ցեղասպանության հուշահամալիրը