«Ալիջանի անցակետը պետք է վերանվանվի Հրանտ Դինքի դարպաս». Էրդողանից ակնկալվող կոնկրետ քայլեր
«Armenian Weekly»-ն տպագրել է Տորոնտոյում բնակվող դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանի՝ «Էրդողանի մեսիջը. ո՞րն է մեր հաջորդ քայլը» վերնագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք այն՝ որոշ կրճատումներով:
«Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետը 8 լեզուներով ցավակցություն հայտնեց 1915թ մահացածների ժառանգներին: Ոմանք սա համարում են ցինիկ քայլ` ցեղասպանությունը հերքելու նոր տարբերակի շարունակություն, ոմանք՝ խելացի քաղաքական քայլ և հաջորդ տարի Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ արդյունավետ ճնշման հետևանք: Ոմանք այն դիտում են դրական տեսանկյունից` որպես Թուրքիայի կողմից իր պատմությանը դեմ առ դեմ կանգնելու հարցում նկատելի առաջընթաց: Այսպիսով` ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը:
Ինչպես իմ նախորդ հոդվածում էի գրել, Թուրքիայում որոշակի վստահության հասնելուն ուղված կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն:
Պետք է առանց նախապայմանների բացվի Հայաստանի հետ սահմանը: Ի պատիվ մեծ գործչի`Ալիջանի անցակետը պետք է վերանվանվի Հրանտ Դինքի դարպաս: Աքսորված հայության ժառանգներին պետք է քաղաքացիություն շնորհվի: Եվ վերջապես, Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից 1915 հանցագործությունների համար և վերադարձնի Արարատ լեռն ու Անին:
Եթե Էրդողանի ուղերձն անկեղծ էր, ապա Թուրքիայի փողոցները, դպրոցները, մզկիթներ և թաղամասերը չպետք է անվանվեն «Միություն և առաջադիմություն» կուսակցության (CUP) առաջնորդների Թալեաթի, Էնվերի և Ջեմալի անունով:
Էրդողանի անկեղծության մեկ այլ ցուցանիշ կլինի Թուրքիայի պատմության պետական ընկերության կողմից ֆինանսավորվող ծիծաղելի հրապարակումների տպագրման դադարեցումը և անհեթեթ կոնֆերանսների կազմակերպման մտքից հրաժարվելը:
Վերջին «հրապարակումներում» նշվում է, որ ցեղասպանության ժամանակ զոհվել է 8000 մարդ և նրանք բոլորն են մահացել են հիվանդության պատճառով:
Վերջապես Էրդողանը պետք է հասկանա, որ ցեղասպանության հավաստիությունը ապացուցող պատմաբանների միջազգային հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա:
Մենք գիտենք են, որ խնդիրը Թուրքիայի մեջ է, բայց մենք պետք է հասկանանք, որ լուծումը նույնպես Թուրքիայի ձեռքում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան