Շնորհավորում են ազատամարտիկները. Հուշեր կռվի տարիներից (Տեսանյութ)
Շուշիի ազատագրման օրն է: Ազատամարտիկները հաղթանակի կապակցությամբ նախ` շնորհավորում են բոլոր այն տղերքին, ովքեր ընկան մարտում, ապա մարտական ընկերներին ու ողջ հայ ազգին:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Արծիվ մահապարտներ» առաջին դասակի հրամանատար Գագիկ Մինասյանը շնորհավորեց բոլորին տոնի կապակցությամբ և ցանկացավ, որ երկինքը խաղաղ լինի. «Մենք կռիվ գնացինք, որ մեր երեխաներին պատերազմը չհասնի: Թող կռիվ չլինի, խաղաղություն լինի»:
Ազատամարտիկ Վահագն Ղուկասյանը նշեց, որ այս հաղթանակը շատ կարևոր էր հայ ազգի համար. «Մեր հողերը բռնակալության մեջ էին, վերադարձրեցինք: Կապը ստեղծվեց մեր բնակչության հետ Արցախում»:
Նա ընդգծեց, որ իրենք պաշտպանում էին կանանց, երեխաներին ու ազատագրում էին մեր հողերը:
Ազատամարտիկները հիշում են, որ ամենանեղ պահերին երգում էին, կատակներ անում:
«Պատերազմը դժվար կարողանաս նկարագրել: Մի տեղ, որ մարդիկ են զոհվում… Բայց այն, որ հաղթել ենք, դա արդեն պարծենալու է»,- ասաց ազատամարդիկ Մհեր Խեչոյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Շուշի ազատագրումը լուսանկարներում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները