Սիրիայի բանակը իր վերահսկողությունն է հաստատել Հոմսի հին քաղաքի նկատմամբ
Սիրիայի կառավարական ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողությունն են հաստատել Հոմսի հին քաղաքի նկատմամբ: Սիրիայի պետական հեռուստատեսությունը թեև հայտարարել էր, որ Հին քաղաքը «ամբողջությամբ մաքրվել է զինված ահաբեկչական խմբավորումներից», սակայն ավելի ուշ պաշտոնատար անձինք տեղեկացրել են, որ ապստամաբների տարհանումն ամբողջությամբ չի ավարտվել:
Սիրիացի պաշտոնյաները BBC-ին փոխանցել են, որ 280 ապստամբ դեռ պետք է դուրս գա քաղաքից, և գործընթացն ավարտվելու է մայիսի 9-ին:
«Ալ-Մայադին» հեռուստակայանը հաղորդել է, որ նրանց դուրսբերումը ձգձգվել է վերջին պահին` Սիրիայի հյուսիսում սննդամթերքի մատակարարման գործընթացը ձախողվելու պատճառով: Ըստ հրադադարի վերաբերյալ համաձայնության` բանակի կողմից շրջապատված շրջաններից իսլամիստների և նրանց ընտանիքի անդամների տարհանմանը զուգահեռ պետք է ազատ արձակվեն Հալեպում և Լաթաքիայում գերի ընկած կառավարության 150 կողմնակիցները:
Կողմերը համաձայնվել էին նաև, որ ապստամբները հումանիտար շարասյանը թույլ կտան մտնել Հալեպի 8 բնակավայր: Մայիսի 7-ին սննդի մակատարարումը փախողվեց ծայրահեղականների կրակոցների պատճառով, հաջորդ օրը ընտրվեց մեկ այլ ուղի, սակայն օգնությունը ոչ բոլոր շրջաններ հասավ: