Հաղթանակի օրը. Լուսանկարներ
1941-ի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան խախտելով հարձակում չգործելու մասին նախապես ստորագրված պայմանագիրը, պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ, և արդյունքում սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։ Պատերազմից, որին մասնակցել է 500 հազար հայ, անցել է 69 տարի, և adme.ru կայքը ներկայացնում է ոչ սովորական պայմաններում` ռազմի դաշտում արված հետաքրքիր լուսանկարներ:
Նկատենք, որ Հայաստանը մեծ կորուստներ կրեց այդ պատերազմում, ռազմաճակատից չվերադարձավ յուրաքանչյուր երկրորդը՝ ընդհանուր առմամբ շուրջ 300 հազար մարդ: