Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում՝ մայիսի 10-14-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում` 10-ին հնարավոր է, 11-14-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: